Մատչելի հղումներ

Կատալոնիայի իշխանությունները խոստացել են մոտ ապագայում հռչակել անկախություն


Spain Catalonia

Երեքշաբթի օրը Իսպանիայի թագավոր Փիլիպոս VI-ը հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով միասնականության՝ չնայած նրան, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Իսպանիայի հյուսիս արևելյան շրջաններում ի նշան բողոքի իսպանական ոստիկանության գործողությունների դեմ:

«Որպես կանոն Իսպանիայի կառավարությունն ու թագավորը պաշտպանում են երկրի միասնականությունը, և վերջինիս չի հետաքրքրում 2-3 միլիոն մարդկանց կարծիքը»,- ասում է ուսանող Լուկաս Սանթոսը:

Կատալոնիայի առաջնորդները խոստացել են հռչակել շրջանի անկախությունը մոտ ժամանակներում՝ չնայած այն հանգամանքին, որ Մադրիդը չի ճանաչում հանրաքվեն՝ այն որակելով անօրինական և հակասահմանադրական:

Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է մոտ 900 մարդ: Ըստ կատալոնացի պաշտոնյաների՝ հանրաքվեին մասնակցած ընտրողների 90 տոկոսը քվեարկել է ի օգուտ անկախության Իսպանիայից: Տեղի իշխանությունները կոչ են անում միջազգային հանրությունը հանդես գալ միջնորդությամբ՝ խնդրի քաղաքական կարգավորման հասնելու համար:

Իսպանագետ պրոֆեսոր Կառլոս Ուքսի կարծիքով՝ Կատալոնիայի իրադարձություններն ավելի շատ նման են ապահարզանի, երբ հնարավոր չէ բռնի ուժով պահպանել ամուսնությունը: Նա ընդգծել է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք կատալոնացիների մեծամասնությունը քվեարկել է ի օգուտ անկախության և կարծիք հայտնել, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է:

Facebook Forum

XS
SM
MD
LG