Մատչելի հղումներ

Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցներին՝ ցմահ ազատազրկման դատավճիռներ


Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցներին՝ ցմահ ազատազրկման դատավճիռներ
please wait

No media source currently available

0:00 0:01:19 0:00

Թուրքիայի Մուղլա քաղաքի դատարանում չորեքշաբթի օրը սկսվել է 4Օ այն զինվորականների դատավճիռների հրապարակումը, որոնք մեղադրվում են անցյալ տարվա հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձերի մեջ։ Առաջին մեղադրյալներն ընդունել են մեղքը եւ արժանացել ցմահ բանտարկության պատժի։

Մեղադրյալներին անվտանգության ուժեղ վերահսկողության ներքո ավտոբուսներով տարել են քաղաքի դատարան, որը հեռու չի գտնվում շքեղ այն հյուրանոցից, որտեղից Էրդողանն ու նրա ընտանիքը կարողացել էին ուղղաթռի միջոցով խույս տալ հարձակումից։

Կասկածյալները, որոնց թվում է Էրդողանի նախկին օգնականներից մեկը, դատարան են բերվել, երբ հավաքված ամբոխը ծածանում էր թուրքական դրոշներ ու կոչ անում վերահաստատել մահապատիժները։

Մուղլայի դատարանի դատախազները 47 անձանց՝ հիմնականում զինվորականների դեմ ներկայացրել են նախագահին սպանելու փորձի, սահմանադրությունը ոտնահարելու եւ ահաբեկչական կազմակերպության անդամներ լինելու մեղադրանքներ։

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հեղաշրջման փորձը կազմակերպված է եղել ԱՄՆ-ում բնակվող մահմեդական կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլների կողմից։ 1999 թվականինց ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը հերքում է մեղադրանքները ու դատապարտում հեղաշրջման փորձը։

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել էր ավելի քան 24Օ մարդ, երբ անհնազանդ զինվորականների խումբը՝ հրասայլերի, ռազմաօդանավերի եւ ուղղաթիռների ուղեկցությամբ հարձակում էր իրականացրել ընդդեմ խորհրդարանի ու փորձել տապալել կառավարությունը։

Հեղաշրջման փորձի տապալումից ի վեր Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 4Օ հազար մարդ, 1ՕՕ հազար մարդ՝ ազատվել աշխատանքից։

Facebook Forum

XS
SM
MD
LG