Մատչելի հղումներ

Փհենյանի հետ բանակցելու հարցում Թիլերսոնի ու Թրամփի դիրքորոշումները տարբերվում են


Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, եթե վերջինս ազատ արձակի Փհենյանում դատապարտված երեք ամերիկացիներին:

Այս հայտարարությունը հաջորդել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի դիտարկմանը, որ Վաշինգտոնը դեռևս ունի Փհենյանի հետ հաղորդակցման ուղիղ կապ, և որ Միացյալ Նահանգները փորձում է երկխոսել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ:

Պետքարտուղարի այդ հայտարարությանն արձագանքել է Սպիտակ Տունը:

«Երկխոսության միակ թեման է, թե ինչպես վերադարձնել Փհենյանի կողմից դատապարտված ամերիկացիներին: Վարչակազմը ցանկանում է վարել միայն նման տեսակի երկխոսություն: Դրանից զատ չկա որևէ երկխոսություն այս պահին»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Չնայած պետքարտուղարի ու նախագահի հակասական հայտարարություններին՝ Սպիտակ տունը վստահեցրել է, որ Թիլերսոնը շարունակում է վայելել նախագահ Թրամփի վստահությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG