Մատչելի հղումներ

՝՝Թուրք-իրանական համագործակցությունը երկար չի տեւի՛՛, ասում են վերլուծաբանները


Թուրքիայի նախագար Ռեջեփ Էրդողանը ծրագրում է Իրան այցելել հոկտեմբերի 4-ին։ Երկու երկրների զինված ուժերը վերջերս էլ խոստացան ամրապնդել երկկողմ համագործակցությունը։ Սակայն ինչպես թուրք վերլուծաբան Օզջան Թիքիթն է ասում, թուրք-իրանական հարաբերություններում այս տեղաշարժը միայն պայմանավորված է Քրդական շրջանում անկախության հանրաքվեի փաստի հետ։

Նրա խոսքերով, ՝՝Երկու կողմերն, ըստ երեւույթին, ուղիներ են որոնում քրդերի անկախության ճանապարհը փակելու համար՛՛։

Վերլուծաբանն ասում է, որ եթե Մերձավոր Արեւելքում քաղաքական ու ռազմական հզոր երկու այս երկրներն ՝՝իրար ձեռք սեղմեն՛՛, կմեղմվեն հակամարտությունները Սիրիայում ու Իրաքում, ինչպես նաեւ կհանդարտվի Մերձավոր Արեւելքը։ ՝՝Սիրիայում պատերազմի ծավալները կկրճատվեն։ Իրաքում սուննիներն ու շիաները կսկսեն գործել միասնաբար։ Կհաստատվեն ավելի կայուն Իրաք եւ ավելի կայուն Սիրիա՛՛, ասում է նա։

Մյուս կողմից սակայն, Թուրքիան եւ Իրանը կրոնական ու որոշ այլ փաստերի պատճառով արդեն երկար ժամանակ է, որ գտնվում են հակամարտության մեջ։ Եվ նրանց միջեւ համագործակցությունը կարող է խարխլել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, առաջ բերել Պարսից ծոցի արաբական երկրների ու Իսրայելի ընդդիմությունն ու մեծ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների մտահոգությունր։ Այդ պատճառով դեռեւս անհնար է ասել, թե որքան կխորանան թուրք-իրանական հարաբերությունները եւ թե որքան կտեւեն այդ հարաբերությունները։

՝՝Թուրք-իրանական հարաբերությունները խնդիր են ոչ միայն սուննի մահմեդական պետությունների ու Իսրայելի, այլ նաեւ՝ մեծ խնդիր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար։ Եվ ես կածում եմ՛՛, ասում է Թիքիթը, ՝՝որ թուրք-իրանական համագործակցությունը կկասեցվի նախ եւ առաջ հզոր պետությունների ջանքերով՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG