Մատչելի հղումներ

Պուերտո Ռիկոն դժգոհ է դաշնային օգնությունից


Հազարավոր մարդիկ ներգրավված են Պուերտո Ռիկոյին օգնություն ցուցաբերելու գործընթացում: Չնայած դրան՝ Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանի քաղաքապետը քննադատում է օգնության տրամադրման գործընթացը՝ ընդգծելով, որ տուժածների բազմաթիվ կարիքներ մնում են անպատասխան:

«Պուերտո Ռիկոյի բազմաթիվ քաղաքապետեր այցելում են օգնության տրամադրման կենտրոններ, ուր իրենց ասում են՝ եկեք մի քանի օրից: Մարդկանց ասում են գրանցվեք համացանցով՝ օգնություն ստանալու համար, այն ժամանակ, երբ մենք չունենք համացանց»,- հայտարարել է քաղաքապետ Կարմեն Յուլին Քրուզը:

Այս քննադատությունը չվրիպեց նախագահ Թրամփի ուշադրությունից, ով թվիթերյան գրառման միջոցով քննադատեց պուերտոռիկացիներին և դեմոկրատ քաղաքապետին՝ առաջնորդելու կարողության բացակայության համար, ինչպես նաև ընդգծեց, որ դաշնային կառույցները տեղում փայլուն աշխատանք են տանում:

«Պուերտոռիկացիներին որակեցին որպես ծույլ, բայց իրականում մենք անում ենք ամեն ինչ, որ օգնենք ինքներս մեզ»,- ասում է Սան Խուանի բնակիչ Պեդրո Հերնանդեզը:

Օգնության տրամադրման մարմինները նշում են, որ նրանք կենտրոնացած են տեղում իրավիճակի շտկման վրա:

«Մենք բավարարված չենք, քանի դեռ իրավիճակը չի կայունացել: Մենք այնտեղ ենք ուղղել այն ամենն, ինչ ունենք: Եվ դա միայն այնտեղ ուղարկելու հարցը չէ, այլ նաև տեղաբաշխելու: Մենք ստիպված ենք այդ առումով կատարել աշխատանքի մեծ մասը, քանի որ տեղում չկա համապատասխան հնարավորություն դա կազմակերպելու՝ պատճառած վնասների պատճառով»,- նշում է FEMA օգնության տրամադրման կառույցի ղեկավար Բրոք Լոնգը:

Սակայն առայսօր բազմաթիվ պուերտոռիկացիներ շարունակում են զրկված լինել հոսանքից: Կղզու վերջնական վերականգման համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG