Մատչելի հղումներ

Լաս Վեգասում զանգվածային սպանդի զոհերի թիվը հասել է 5Օ-ի


ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում բաց համերգի ժամանակ հրազենային հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 5Օ-ի։ Ավելի քան 4ՕՕ այլոք վիրավորվել են։
Լաս Վեգասի ոստիկանությունը հաղորդում է, որ զանգվածային սպանդն իրականացրած 64-ամյա ոմն Ստիվըն Փեդոքը սպանված է։ Վերջինս 22 հազար հանդիսատեսների դեմ հարձակումն իրականացրել է ՝՝Մանդալեյ բեյ՛՛ կազինոյի հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող իր համարից։
Ոստիականապետ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքերով, հատուկ ջոկատայինները, մուտք գործելով հյուրանոցային համարը, նրան հայտնաբերել են մեռած։ Ըստ առաջին վարկածի, Փեդըքը գործել է ինքնասպանություն։ Ոստիկանությունը նրա համարում հայտնաբերել է մեծ թվով զենքեր։
Հարձակման դրդապատճառները դեռեւս ճշտված չեն։ Ոսիտականապետի խոսքերով, չկա Փեդըքի կողմից ռազմական որեւէ խմբավորման հետ կապ ունենալու մասին որեւէ տվյալ։
Անվտանգության ուժերը սկզբում որոնում էին Փեդըքի հետ նույն սենյակում բնակվող մի կնոջ եւ հույս ունեին նրան հայտնաբերելով, պարզել մանրամասնություններ։ Սակայն ավելի ուշ հայտարարել են, թե ասիական ծագում ունեցող այդ կինը կասկածից դուրս է եւ որ Փեդըքը գործել է միայնակ։
Զանգվածային սպանդի ընթացքում զոհված անձանցից մեկը եղել է տվյալ պահին ծառայության մեջ գտնող ոստիկան։ Վնասվածքներ են ստացել երկու այլ ոստիկաններ։
Հարձակման ընթացքում ու դրանից հետո մարդիկ պատսպարվել են մոտակա հյուրանոցներում։ Մոտակայքում գտնվող Լաս Վեգասի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։
Համերգի ժամանակ հարձակումն իրականացվել է, երբ հանդես էր գալիս քանթրի ոճի երգերի հայտնի կատարող Ջեյսըն Ալդիինը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է. ՝՝Խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհերի հարազատներին ու նրանց ընտանիքների անդամներին՛՛։

Սա ԱՄՆ-ի պատմության ընթացքում գրանցված զանգվածային սպանությունների շարքում զոհվածների թվով ամենամեծ հարձակումն էր։

Facebook Forum

XS
SM
MD
LG