Մատչելի հղումներ

Փհենյանի դեմ ճնշումները վերջին հնարավորությունն է խաղաղ կարգավորելու խնդիրը, ընդգծում է Վաշինգտոնը


Ասիական և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքներ տանել միջազգային իր գործընկերների հետ՝ Փհենյանի նկատմամբ ճնշումները մեծացնելու համար:

«Բոլորս էլ ցանկանում ենք, որ խնդիրը կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Մենք կարծում ենք, որ այս ճնշում գործադրելու արշավը վերջին հնարավորությունն է խնդրի խաղաղ կարգավորման համար, ուստի պետք է դիվանագիտական ջանքեր գործադրենք և ավելի ճկուն լինենք՝ նպատակին հասնելու համար»,- ասել է փոխպետքարտուղար Սուզան Թորնթոնը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն բանից հետո, երբ Փհենյանն անցկացրել է, ամենայն հավանականությամբ, ջրածնային ռումբի փորձարկումներ:

Եթե պատժամիջոցները կիրառվեն ամբողջությամբ, ապա Հյուսիսային Կորեան կզրկվի ներմուծվող նավթի մեկ երրորդից: Բացի այդ կիսով չափ կնվազի բենզինի, և այլ տեսակի վառելիքի ներկրումը, իսկ սեփական գազի արտահանումը ամբողջապես կարգելվի:

Հյուսիսային Կորեան քննադատել է ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ կոչելով դրանք «տնտեսական շրջափակում», որի նպատակն է ամբողջապես շնչահեղձ անել Հյուսիսային Կորեայի ժողովրդին:

Facebook Forum

XS
SM
MD
LG