Մատչելի հղումներ

Թրամփը աջակցում է հանրապետականների նոր հարկային ծրագիրը


Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հավաքաված իր բազմահազար աջակիցների առջև, Դոնալդ Թրամփը անդրադարձել է հանրապետականների նոր հարկային բարեփոխումների ծրագրին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է հանրապետականների հարկային բարեփոխումների ծրագիրին, որի նպատակը, ըստ նրա, միջին խավի և մեծ կորպորացիաների ծանր հարկային բեռի թեթևացումն է:

Թրամփը այս հարկային նոր ծրագրի մանրամասները ներկայացրել է Ինդիանապոլիսում հավաքված իր աջակիցների առջև:

«Մենք կրճատում ենք այն կետերը, որից մասնավորապես օգտվում են մեծահարուստ հարկատուները: Մենք նաև Կոնգրեսին տալիս ենք ճկունություն, որով կարող են ավելացնել բարձր եկամուտ ունեցող անձանց հարկային բեռը, որից կշահի աշխատավոր խավը, քանի որ նրանք ավելի քիչ հարկ կվճարեն: Երկրորդ՝ մեր նպատակը հարկային համակարգն ավելի պարզեցված, հեշտ ու անկողմնակալ դարձնելն է», - հայտարարել է Թրամփը:

Թրամփը նշել է նաև, որ մեծ կորպորոցիաների հարկային բեռի իջեցումը կխթանի օտարեկրյա ներդրումները: Նրա խոսքերով, ներկայիս հարկային համակարգը գրավիչ չէ օտարերկրյա ընկերությունների համար, ովքեր խուսափում են ԱՄՆ-ում զբաղվել բիզնեսով բարձր հարկային դրույքաչափի պատճառով:

Թրամփը չի նշել, թե ինչպես է այս նոր ծրագիրն իրականացվելու, սակայն համաձայն անկախ Դաշնային բյուջեի համար պատասխանատու հանձնաժողովի կատարած հաշվարկի՝ առաջարկվող հարկային բարեփոխումները առաջիկա 10 տարիներինեին կարող են ավելացնել ԱՄՆ-ի ազգային պարտքը տարեկան 2 տրլն դոլարով:

XS
SM
MD
LG