Մատչելի հղումներ

Թիլերսոնը մեկնում է Պեկին


Rex Tillerson
Rex Tillerson

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլեսոնը կայցելի Պեկին Չինաստանի իշխանությունների հետ Հյուսիսային Կորեայի ճգնաժամը քննարկելու համար:

Պետքարտուղար Թիլերսոնն անդրադարձել է Հյուսիսային Կորեայի խնդրին երեքշաբթի օրը՝ Վատիկանի արտգործնախարարին ընդունելու ընթացքում:

«Մենք կշարունակենք գործադրել դիվանագիտական ջանքեր և հույս ունենք, որ այս միջոցով կկարգավորենք խնդիրը»,- ասել է Թիլերսոնը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը ծրագրում է մնալ Պեկինում մինչև կիրակի օրը: Մեկ ամիս անց նախատեսվում է նախագահ Թրամփի այցելությունը Չինաստան:

Թիլերսոնը հայտարարել է , որ ԱՄՆ-ը չի փորձում փոխել վարչակարգը Փհենյանում և տապալել Հյուսիսային Կորեայի ներկա առաջնորդ Կիմ Չեն Ինին:

Facebook Forum

XS
SM
MD
LG