Մատչելի հղումներ

Ռուսական քարոզչություն, թե՞ վրեժ Արևմուտքից


Արևմտյան մի շարք երկրներ պնդում են, որ Ռուսաստանն արդեն անթաքույց է գործում՝ջանք չխնայելով իրենց երկրների ներքաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև ընտրությունների արդյունքներին ներազդելու համար:

Գերմանիայի իսլամականացման դեմ պայքարող ՊԵԳԻԴԱ շարժման աջակիցները այս շաբաթ կրկին բողոքի ցույց էին կազմակերպել Դրեզդենում։ Ցույցը կազմակերպվել էր խորհրդարանական ընտրություններում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության տարած հաղթանակից հետո, որը ստացել էր ընտրողների ձայների 12 տոկոսը: Որոշ քաղաքական ուժերի պնդմամբ, Ռուսաստանը միջամտել է Գերմանիայի ընտրություններիn` վերջնական արդյունքների վրա ներազդելու նպատակով:

«Նրանք թիրախավորում են ձախակողմյան, ինչպես նաև աջակողմյանուժերին, ինչպես նաև՝ ծայրահեղ կրոնական կուսակցություններին», - գտնում է Նիլս Շվարցը, Շվեդիայի Քաղաքացիական իրավիճակների գործակալությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների` Գերմանիայի պարագայում Ռուսաստանն օգտագործել է հարյուր հազարավոր փախստականների ներհոսքի առնչությամբ հասարակության մեջ առկա վախի գործոնը:

Նիլս Շվարցն ու այլ շվեդ պաշտոնյաներ այս նույն սցենարի և ռազմավարության նախադրյալները արդեն իսկ նկատում են իրենց երկրում, հաջորդ տարի կայանալիք ընտրությունների նախօրեին:

«Այս քայլով նրանք չեն ցանկանում շվեդներին հատուկ գաղափարախոսություն սերմանել: Նպատակը մեզ պառակտելն ու անվստահ հասարակության վերածելն է»,- կարծում է Շվեդիայի Քաղաքացիական իրավիճակների գործակալությունից Նիլս Շվարցը:

ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու Ռուսաստանի փորձերից հետո ԱՄՆ-ի օրենսդիրները մտահոգված են, որ հիմա Ռուսաստանն ավելի ջանասիրաբար է իրականացնում իր ռազմավարությունը:

«Ռուսական քարոզչությունն ամբողջապես հիմնված է ապատեղեկատվության վրա: Դրանով փորձում են եվրոպացիներին ապակողմնորոշել ու համոզել, որ որևէ մեկի հավատալ չի կարելի»,- կարծում է Արտաքին հարաբերությունների խորհուրդից սենատոր Ռոն Ջոնսոնը:

Արևմուտքում քարոզչություն իրականացնելու համար օգտագործվում են հայտնի սոցցանցները՝ մասնավորապես Facebook-ը,Twitter-ը, Google-ը, եվ իհարկե պաշտոնական Մոսկվայի խոսափողը հանդիսացող Russia Today (RT) լրատվական հեռուստաալիքը:

«Մենք կոչ ենք անում մեր լսարանին դիտել մեր հաղորդումներն ու ինքնուրույն որոշում կայացնել», - ասում է Russia Today (RT) լրատվականի թղթակից Լորա Սմիթը:

Russia Today հեռուստաալիքը ռուսական քարոզչություն իրականացնող բազմաթիվ հարթակներից միայն մեկն է:

«Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանակներում աճող մտահոգություններից մեկն այն է, որ Ռուսաստանին այլևս չի գոհացնում միայն քարոզչություն ու ապատեղեկատվություն տարածելը: Այդ պատճառով, Մոսկվան այլ միջոցներ է փորձում փնտրել արևմտյան երկրներ ներթափանցելու համար», - գտնում է ԱՁ-ի Ազգային անվտանգության թղթակից Ջեֆ Սելդինը:

«Դրանցից մեկն օրինակ արտաքին ուժերի կողմից ընտրությունների ժամանակ անտեսանելի ներդրումներ անելն է: Խոսքը քաղաքական կեղտոտ փողերի մասին է և այն անտեսանելի կորպորոացիաերի մասին, որոնք ռուսները շարունակաբար օգտագործում են ընտրական դավադրությունների համար», - կարծում է Դատական հանձնաժողովից Շելդոն Վայթհաուսը:

Մինչ այժմ այս մարտավարությունը կարծես թե աշխատել է հօգուտ նպատակի:

«Նրանք ներազդում էին հասարակական, քաղաքական բանավեճերի, քաղաքական կուսակցությունների ծրագրերի և նրանց դերակատարների վարքագծի վրա», - ասում է Չեխիայի փոխարտգործնախարար Յակուբ Դուրը:

Ինչպես ռուս փորձագետներից մեկն է կատակով ձևակերպում, - մեր ժամանակներում ցանկացած ընտրություն՝ ռուսական ընտրություն է իր մռայլ հեռանկարով:

XS
SM
MD
LG