Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը անդրադառնում է ապօրինի ներգաղթյալների օրենքին


Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների կազմակերպիչ Սթենի Հոյերը մարտական է տրամադրված.

«Ժամանակը գնում է եւ մենք ցանկանում ենք սկսել որքան հնարավոր է շուտ, որպեսզի հանդարտեցնենք անհանգստությունն ու վախը, որն առկա է ոչ միայն այն 800,000 երիտասարդների մեջ, այլ այս հարցով մտահոգված միլիոնավոր մարդկանց շրջանում»:

Դեմոկրատական կուսակցության անդամ կոնգրեսականները որոշել են ստորագրահավաք սկսել, փորձելով Կոնգրեսում նախաձեռնել DREAM, թարգմանաբար՝ երազանք անվանումը ստացած օրենքի նախագիծը, որն անչափահաս տարիքում ապօրինի ԱՄՆ տեղափոխված եւ այժմ չափահաս դարձած երիտասարդներին թույլ կտա երկրում կարգավիճակ եւ աշխատանքի իրավունք ստանալ: Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես կոչ է արել կոնգրեսականներին վերջնական որոշում ընդունել այդ հարցի վերաբերյալ եւ հարցը չբարդել նախագահի վրա:

Կոնգրեսի ե՛ւ դեմոկրատ, ե՛ւ հանրապետական անդամները հրապարակայնորեն իրենց աջակցությունն են հայտնել DREAM օրենքին, իսկ հանրային հարցումները վկայում են, որ ամերիկացիների մեծ մասն աջակցում է այդ երիտասարդներին Միացյալ Նահանգներում կարգավիճակ եւ աշխատանքի իրավունք տալու գաղափարին:

Facebook Forum

XS
SM
MD
LG