Մատչելի հղումներ

Իրաքի քրդերը տոնում են անկախությունը


Իրաքի քրդերը սկսեցին տոնել հանրաքվեի արդյունքները նույնիսկ մինչեւ դրա ավարտը: Նրանց ուրախությունը կիսում էին սահմանի այն կողմում՝ Սիրիայում գտնվող քրդերը: Հանրաքվեն լուրջ անհանգստացրեց Իրաքի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի կառավարություններին, իսկ Ռեջեփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ Թուրքիան երբեք թույլ չի տա քրդերին անկախ պետություն ստեղծել.

«Մենք քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ անվտանգության անհրաժեշտ բոլոր քայլերն ենք կատարում: Մեր զինուժն Իրաքի սահմանին է, փոխզիջումներ չեն լինելու»:

Իրանի հատուկ զորքերը Իրաքի Քրդստանին սահմանակից շրջանում զինավարժություններ էին անցկացրել: Միացյալ Նահանգներն իր կողմից նախազգուշացրել է, որ հանրաքվեն կարող է ապակայունացնել իրավիճակը Դաեշի ահաբեկիչների դեմ պայքարող առանց այն էլ անկայուն տարածաշրջանում:

Քրդերի նախագահ Մասուդ Բարզանին ստեղծված պայմաններում բոլորին հիշեցնում է, որ անցած երկու տասնամյակների ընթացքում քրդերը տարածաշրջանի հիմնական կայունացնող ուժերից են, իսկ իրաքյան քրդերի զորքերը, Դաեշի դեմ պայքարում առանցքային դեր է խաղում.

«Հանրաքվեն չի նշանակում, որ մենք անմիջապես Քրդստանի անկախությունն ենք հռչակելու: Մենք նույնիսկ չենք պատրաստվում որոշել Քրդստանի սահմանները, որքան էլ դա կարեւոր լինի»:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո միլիոնավոր քրդեր մնացին առանց պետություն: Նրանց հողերը բաժանվեցին Թուրքիայի, Իրաքի, Իրանի եւ Սիրիայի միջեւ:

Facebook Forum

XS
SM
MD
LG