Ալաբամա նահանգից սենատոր Լյութեր Սթրենջը ստացել է նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, նախագահն անցած շաբաթ այցելել էր նահանգ:
«Ամբողջ ընտանիքով քվեարկեք Լյութեր Սթրենջի օգտին: Ինձ, Լյութերին և այստեղ հավաքված բոլորիս միավորում են նույն ամերիկյան արժեքները: Մենք հպարտանում ենք մեր երկրով և հարգում մեր դրոշը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Լյութեր Սթրենջը զբաղեցնում է նախկին սենատոր և այժմ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսի զբաղեցրած աթոռը Սենատում: Նախագահական ընտրություններին այս նահանգը մեծ մասամբ քվեարկել էր նախագահ Թրամփի օգտին, ուստի վերջինիս աջակցությունը զգալիորեն կմեծացնի Սթրենջի վերընտրվելու հնարավորությունը:
Նախնական ընտրություններում Սթրենջի մրցակիցն է նահանգի նախկին գլխավոր դատավոր Ռոյ Մուրը:
«Ես ցանկանում եմ: որ բարոյականությունն ու առաքինությունը վերադառնան մեր երկիր, վերանան հանցագործությունը, կոռուպցիան, անբարոյականությունը, աբորտը, սեռական անհանդուրժողականությունը: Մենք կրկին լավ կապրենք, երբ միավորեվենք ազգովի և ազատությունն ու արդարությունը կրկին իշխի մեր երկրում»,- հայտարարե էր Մուրը:
Մուրը երկու անգամ հեռացվել է Ալաբամայի դատավորի պաշտոնից: Վերջին անգամ նա հեռացվել է նույնասեռականներին ամուսնության վկայական չտրամադրելու տեղի դատավորներին ուղղված կարգադրության համար: Նա հանդես է գալիս ծայրահեղ պահպանողական դիրքերից, որը սակայն կարող է օգնել նրան ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից մեկի՝ Ալաբամայի ընտրություններում:
Մուրի թեկնածության դեմ է հանրապետական վերնախավը ներառյալ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը: Վերջիններս տարածում են Մուրի դեմ հակագովազդներ:
Սակայն քննադատություններին Մուրը պատասխանում է սեփական գովազդներով, ուր քննադատում է հանրապետական վերնախավին նախագահ Թրամփի քաղաքական օրակարգին համապատասխան աջակցություն չցուցաբերելու համար:
Հանրապետական վերնախավը մտահոգված է, որ Մուրի հաղթանակը կարող է նպաստել, որ հաջորդ տարվա կարևոր ընտրությունների նախաշեմին կուսակցությունը ստիպված լինի ծանր նախնական ընտրություններ ունենալ այլ թեկնածուների հետ, որը կթուլացնի հանրապետականների դիրքերը: Ալաբամայի հաղթած թեկնածուն կմասնակցի դեկտեմբերի հատուկ ընտրություններին և կմրցի դեմոկրատ թեկնածու Դոգ Ջոնսի հետ:
Facebook Forum