Մատչելի հղումներ

Թրամփի վարկանիշը բարձրանում է, բայց մինչեւ ու՞ր


Թրամփի վարկանիշը բարձրանում է, բայց մինչեւ ու՞ր
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը գրանցել է մի փոքր աճ: Եթե մեկ ամիս առաջ նրան աջակցում էր ամերիկացիների մոտ 35 տոկոսը, այսօր Թրամփին կողմ է 40 տոկոսը: Հիմա հարցն այն է, թե Թրամփը շրջել է այսպես ասած ծանր քարը, թե սա միայն ժամանակավոր փոփոխություն է:

Աճը նկատվեց հատկապես այն բանից հետո, երբ նա կայացրեց բյուջեի հարցում, ինչպես նաեւ ծովրամրրիկների հետեւանքները վերացնելու գործում դեմոկրատների հետ համագործակցելու որոշում: Սակայն, թե որքան երկար կշարունակվի դեմոկրատների հետ նրա համագործակցություն, գուշակելն անհնար է, ասում է վերլուծաբան Բիլ Գալստոնը: ‘’Երբ հարցը վերաբերում է Թրամփին, ես խուսափում են կանխորոշումներից: Չկա որեւէ միջոց գուշակելու համար, թե որքան է սա տեւելու:

Սակայն երկկուսակցական համագործակցությունը չի տարածվում բուժսպասարկման ոլորտի վրա, երբ Սենատում հանրապետականները շարունակում են վերջին ջանքերը’ Օբամաքեըրը վերացնելու ուղղությամբ: Հարց, որի ամենաջերմ աջակիցն է Թրամփը:

Իսկ դեմոկրատները, այդ թվում նախկին նախագահ Բարաք Օբաման ասում են, որ դրա արդյունքում միլիոնավոր ամերիկացիներ կզրկվեն բժշկական ապահովագրություններից: ‘’Ծանր իրավիճակ է ստեղծվում: Եվ այս ամենը փորձում են անել առանց տնտեսական որեւէ նշանակալի փոփոխության կամ բոլորի կողմից ընդունելի հիմնավորումների’’, ասում է Օբաման:

Թրամփը հաստատակամ է իր աջակիցներին վստահեցնելու հարցում, որ ինքը կատարելու է ընտրարշավի ընթացքում տված խոստումները: Այս ընթացքում նրա վարկանիշն աճում է, սակայն նախորդ նախագահների համեմատ ամենացածրն է:

Գելըփ հարցումների կենտրոնի մասնագետներից Ֆրենք Նյուփորթն ասում է, թե Թրամփն իր պաշտոնավարման առաջին այս ամիսների ընթացքում Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր դեռեւս սանդղակի ամենացածր հատվածում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG