ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Հրապարակված ուղերձում ասված է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ձեր Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում անկախությունից ի վեր ձեր երկրի գրանցած առաջընթացը և հպարտ ենք այն աշխատանքով, որն իրականացրել ենք միասին։ Մենք լի ենք վճռականությամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու և առողջ ու թափանցիկ տնտեսությունը խթանելու հարցերում։ Մենք շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղարարար գործողություններին Ձեր հավատարմության համար։ Բարձր ենք գնահատում ավելի խաղաղ աշխարհ կառուցելուն միտված ձեր ջանքերը։
Կրկին շնորհավորում եմ Անկախության 26-րդ տարեդարձը: Մենք ակնկալում ենք երկար տարիների բարեկամության և համագործակցության շարունակություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:
Facebook Forum