Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կենտրոնական բանկը չի բարձրացնի սակագները, սակայն ո՞վ կղեկավարի Դաշնային պահոցը 2018 թվականին


ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:

Չնայած վերջին բնական աղետներին, որոնք դարձան մեծ ծախսերի պատճառ, ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է մնալ կայուն: Կենտրոնական բանկային համակարգի նախագահ Ջանեթ Ելենի խոսքերով, ընկերությունները դեռ աշխատանքի են վերցնում մարդկանց, ընտանիքների միջին ծախսերը մնում են բարձր և ներդրումները բիզնեսի ոլորտում շարունակում են աճել:

Նա նաև ասում է,- «Ինչևիցե, երրորդ եռամսյակում տնտեսական աճը փոքր ինչ կդանդաղի Հարվի, Իրմա և Մարիա փոթորիկների թողած ավերածությունների պատճառով»:

Ելենի խոսքերով, տնտեսական այս խոչընդոտը երկար չի տևի, և մյուս ամսից սկսած բանկի տոկոսադրույքները բարձրացնելու փոխարեն, Կենտրոնական բանկային համակարգը կսկսի վաճառել 2008 թվականից ի վեր ձեռք բերած հսկայական չափերի հասնող պարտատոմսերի պաշարի մի մասը:

Սակայն Indeed.com աշխատանքային կայքի տնտեսագետ Թարա Սինքլերի կարծիքով, այս քայլը ժամանակի ընթացքում կհանգեցնի տոկոսադրույքների բարձրացմանը:

Նա ասում է,-« Կենտրոնական բանկային համակարգի համար սա նոր բնագավառ է, նրանք պետք է ուսումնասիրեն, թե պարտատոմսերի պաշարի այս կրճատումը ինչպես կանդրադառնա տնտեսության վրա»:

Մինչ քննարկումները ԱՄՆ-ի տնտեսության և տոկոսադրույքների մասին շարունակվում են, նոր տարին ևս մեկ հարց է բարձրացնում: Ո՞վ է ղեկավարելու Կենտրոնական բանկային համակարգը, երբ Ջանեթ Ելենի պաշտոնավարման ժամկետն ավարտվի:

Տնտեսագետների շրջանում այս թեմայով խոսելիս՝ հաճախակի շոշափվում է Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդական Գերի Քոհնի անունը: Թեև փորձը ցույց է տվել, որ Կենտրոնական բանկի ոչ տնտեսագետ ղեկավարները այնքան էլ արդյունավետ չեն եղել այս պաշտոնում, այնուամենայնիվ շատերի կարծիքով, Քոհնը կարող է Ուոլ Սթրիթում հաջողակ գործարարի իր փորձը կիրառել այս բնագավառում:

Որոշ տնտեսագետների կարծիքով, դեռ վաղ է նման կանխատեսումներ անել, քանի որ մինչ փետրվար ամսին Ելլենի պաշտոնավարման ավարտը, դեռ շատ բան կարող է փոխվել: Կենտրոնական բանկային համակարգի առաջին կին ղեկավար, 71 ամյա Ջանեթ Ելենը դեռ չի ասել, թե արդյոք հնարավորության դեպքում ինքը կընդունի Կենտրոնական բանկային համակարգի ղեկավարի երկրորդ պաշտոնավարման առաջարկը, թե՛ ոչ:

Facebook Forum

XS
SM
MD
LG