Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը դեռեւս մտածում է նախագահ դառնալու հնարավորության մասին


Հիլարի Քլինթընը դեռեւս մտածում է նախագահ դառնալու հնարավորության մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթընը շարունակում է մեղադրել Դոնալդ Թրամփին եւ հնարավորություններ որոնում նախագահի աթոռը ստանձնելու համար։

Վաշինգտոնում երկուշաբթի օրն անցկացված միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քլինթոնն այն միտքն արտահայտեց, որ Թրամփն ու նրա թիմը չեն գործում հասարակության շահերին համապատասխան։

՝՝Այս նախագահն ու մարդիկ, որոնք ծառայում են նրան իր շրջապատում, ներկայացնում են հստակ վտանգ այս երկրի ապագայի համար՛՛, հայտարարեց Քլինթոնը։
Քլինթոնի խոսքում նաեւ առկա էր հետեւյալ մտավախությունը, որ Թրամփի թիմը փորձում է փաստերի ու ճշմարտության վերաբերյալ իր տեսակետը պարտադրել հասարակությանը, ՝՝չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ունեն իրենց սեփական աչքերը՛՛։

Քլինթոնի ՝՝Ինչ պատահեց՛՛ վերնագրով գիրքը ներկայումս ընդգրկված է ամենաարագը վաճառվող գրքերի ցանկում։

Ավելի ուշ NPR-ին տված հարցազրույցում Քլինիթոնը չի բացառել այն հնարավորությունը, որ ինքը կարող է բողոքարկել ընտրությունների արդյունքը, եթե հաստատվեն Ռուսաստանի հետ Թրամփի գաղտնի հանդիպումների մասին լուրերը։

XS
SM
MD
LG