Մատչելի հղումներ

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կենտրոնացնի իր գործունեությունը մարդկանց, այլ ոչ թե զեկույցներ պատրաստելու վրա, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում:

«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:

Միացյալ Նահանգների նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի հիմնական նպատակն է բարելավել մարդկանց կյանքերը, սնունդ եւ օթեւան տրամադրել աղքատներին, խաղաղություն հաստատել եւ օգնել կանանց պաշտպանել իրենց իրավունքները.

«Մինչդեռ, վերջին տարիներին ՄԱԿ-ն ամբողջությամբ չի իրականացնում իր ներուժը բյուրոկրատիայի եւ վատ կառավարման պատճառով»:

Նախագահ Թրամփը նշել է, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի ծախսերն ավելացել են ավելի քան 100 տոկոսով.

«Սակայն, մենք չենք տեսնում ներդրումներին համարժեք արդյունքներ»:

ԱՄՆ-ը աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի առաջարկած կազմակերպության բարեփոխումների ծրագրին, որը նախատեսում է ավելի համաչափ բաշխել ֆինանսական եւ ռազմական բեռը ՄԱԿ-ի անդամ-պետությունների միջեւ: Մասնավորապես, 2017-ին Միացյալ Նահանգները վճարել է ՄԱԿ-ի ծախսերի 28Ջ-ից ավելին, իրավիճակ, որը Դոնալդ Թրամփի կարծիքով անարդար է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր կողմից նշել է, որ բարեփոխումների իր ծրագիրը, որին աջակցություն է հայտնել ավելի քան 128 ՄԱԿ-ի անդամ-պետություն, թույլ կտա կազմակերպությանը կենտրոնանալ առաջնահերթությունների վրա.

«Եկեք չմոռանանք, որ մեր նպատակն է ծառայել մարդկանց, մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից, ովքեր մերժված են, մարդկանց, ովքեր հակամարտությունների զոհ են դառնում, մարդկանց, ում իրավունքներն ու արժանապատվությունը հերքվում են»:

Երեքշաբթի Դոնալդ Թրամփը ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր սսամբլեայի 72-րդ նստաշրջանին, որի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը հավանաբար իր մոտեցումներն է ներկայացնելու Հյուսիսային Կորեայի վտանգի, Սիրիայի պատերազմի, ահաբեկչության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG