Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է փակել վերջերս վերաբացած իր դեսպանությունը Կուբայում


Cuba Diplomats Under Attack
Cuba Diplomats Under Attack

Առնվազն 21 ամերիկացիներ ձեռք են բերել առողջական խնդիրներ Կուբայում: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դրանք անվանել է միջադեպեր, որոնց արդյունքում գրանցվել են լսողության ու գիտակցության կորուստ, ուժեղ գլխացավեր և այլ տեսակի առողջական խնդիրներ:

Որոշ հիվանդների մոտ գրանցվել են խնդիրներ գլխուղեղի հետ և հոգեկան շեղումներ: Այս ամենը ստիպել է հետաքննողներին դիտարկել միտումնավոր առողջությանը վնաս հասցնելու տարբերակը:

«Մենք հետաքննում ենք այս իրավիճակը: Սա շատ կարևոր խնդիր է, որը վերաբերում է մարդկանց առողջությանը վնաս հասցնելուն: Մենք նրանցից ոմանց հետ վերադարձրեցինք տուն: Ընթանում է քննություն»,- ասում է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Առողջական խնդիրներ են ունեցել նաև կանադական մի շարք դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ:

Նման միջադեպեր առաջին անգամ գրանցվել են անցած տարվա վերջին, իսկ վերջին նման միջադեպը՝ այս տարվա օգոստոսին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Բարաք Օբաման վերականգնել էր ԱՄՆ-ի հարաբերությունները Կուբայի հետ երկու տարի առաջ, սակայն հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել հաշտեցման այս քայլերը:

Վերոհիշյալ միջադեպերին արձագանքեցին նաև ամերիկացի օրենսդիրները: Ուրբաթ օրն ամերիկյան 5 սենատորներ նամակով դիմել են պետքարտուղար Թիլերսոնին՝ կոչ անելով փակել Կուբայում ԱՄՆ-ի դեսպանությունը և Միացյալ Նահանգներից արտաքսել բոլոր կուբացի դիվանագետներին:

Կուբան հերքում է իր ներգրավվածությունը միջադեպերին և պատրաստակամություն է հայտնել լիովին համագործակցել հետաքննության շրջանակում: ԱՄՆ-ը չի մեղադրել ուղղակիորեն Կուբային, սակայն խնդրել է կուբացի երկու դիվանագետներին այս տարվա սկզբին լքել Միացյալ Նահանգները:

Facebook Forum

XS
SM
MD
LG