Մատչելի հղումներ

Հանրապետականները DACA-ի խնդիրը կապում են Թրամփի պատի հարցի հետ


စစ္ကိုင္းၿမိဳ႕တြင္ အသက္ ၆၀ အထက္ လူႀကီးမ်ား မဲေပးၾကသည့္ျမင္ကြင္း။ (ေအာက္တိုဘာ ၂၉၊ ၂၀၂၀)
စစ္ကိုင္းၿမိဳ႕တြင္ အသက္ ၆၀ အထက္ လူႀကီးမ်ား မဲေပးၾကသည့္ျမင္ကြင္း။ (ေအာက္တိုဘာ ၂၉၊ ၂၀၂၀)

Նախագահ Թրամփի մտադրությունը ներգաղթյալներին վերաբերվող DACA ծրագրի դադարեցման մասին բողոքի ալիք է բարձրացրել երկրում: Նախագահը հանդիպել է Սենատում և Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ՝ խնդիրը քննարկելու համար: Հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ այս հարցի շուրջ համաձայնությունը կապված է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման խնդրի հետ:

«Մենք վերանորոգում ենք պատի հատվածների մեծ մասը, ուստի դրանք կլինեն նորացված: Այժմ քննարկում ենք կառուցվող պատի 4 տարբերակներ: Երբ ընտրությունը կատարենք, ապա կֆինանսավորենք դրա կառուցումը կամ բյուջեից կամ այլ աղբյուրներից: Եթե դեմոկրատները չհամաձայնվեն, ապա մենք չենք անի այն, ինչ իրենք են ցանկանում: Կարծում եմ լուծումը կգտնվի»,- հայտարարել է նախագահ Թրամփը Ֆլորիդայից վեռադառնալուց հետո:

Սակայն Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների ղեկավարների տարածած միասնական հայտարարության մեջ նշվում է, որ դեմոկրատները հանգել են համաձայնության Թրամփի հետ, որ պատի կառուցումը չի կապվելու DACA-ի խնդրի կարգավորման հետ:

«Մենք համաձայնության ենք եկել, որ պետք է առաջ շարժվենք այսպես կոչված «դրիմերներին»' թարգմանաբար երազողներին պաշտպանելու և ապագա օրենքի նախագծում սահմանային հարցերի շուրջ եղած դրույթների վերաբերյալ»,- հայտարարել է Նենսի Փելոսին:

Կոնգրեսում հանրապետականների առաջնորդ Փոլ Ռայանն իր հերթին ընդգծել է, որ սահմանային անվտանգության խնդիրները լինելու են DACA-ի վերաբերյալ համաձայնության մի մաս:

«Հնարավոր չէ լուծել DACA-ի խնդիրները առանց վերացնելու դրանց սկզբնաղբյուրը: Անհրաժեշտ է ընդգրկել սահմանային անվտանգության խնդիրները համաձայնության մեջ: Դեմոկրատները սկսել են հասկանալ դա, և կարծում եմ համաձայն են այս մոտեցման հետ»,- նշել է Փոլ Ռայանը:

Նախագահ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ չի պատրաստվում երկրից հեռացնել կրթված և կայացած երիտասարդներին, ովքեր մեղք չունեն, որ հայտնվել են այստեղ և արդեն երկար տարիներ բնակվում են ԱՄՆ-ում:

Facebook Forum

XS
SM
MD
LG