Մատչելի հղումներ

Ռեքս Թիլերսոնը’ Լոնդոնում


Ռեքս Թիլերսոնը’ Լոնդոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լոնդոնում հինգշաբթի օրն անցկացված հանդիպումների ժամանակ հորդորել է Չինաստանին կրճատել դեպի Հյուսիսային Կորեա նավթի արտահանումները, պարտադրելու համար այս երկրին հրաժարվել միջուկային իր ծրագրից: Արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաեւ Իրանի շուրջ առկա խնդիրների մասին:
Ռեքս Թիլերսոնն ասել է, թե ինքը կարծում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի խիստ պատժամիջոցներ էր կիրառելու ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Ու քանի որ պատժամիջոցները խիստ չեն եղել, հանդիպումների ժամանակ նա կոչ է արել Չինաստանին, լրացնել այդ պակասը:
‘’Կարծում եմ, որպես գերհզոր պետություն, Չինաստանն իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը եւ նավթի առաքումները կրճատելով, կստիպի Հյուսիսին վերանայել միջուկային զենքեր արտադրելու իր ծրագիրը ու կստիպի այս երկրին նստել բանակցությունների սեղանի շուրջը’’, ասել է նա:

Թիլերսոնն, անդրադառնալով Իրանի հետ կապված խնդրին, ասել է, թե 2015-ին կնքված միջուկային հարցերով համաձայնագրի կետերն իրականացնելու հարցում այս երկիրը չի արդարացնում միջազգային համայնքի սպասելիքները:

Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց, ՄԱԿ-ում Լիբիայի հատուկ ներկայացուցչի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իտալիայի ու Եգիպտոսի պատվիրակությունների հետ միասին Թիլերսոնը նաեւ մասնակցել է Լիբիայի հարցով անցկացված գագաթաժողովին:
‘’Հարկավոր է ամեն ինչ անել, որ Լիբիան չվերածվի հավելյալ ահաբեկչական կազմակերպությունների ծննդավայրի’’, ասել է Թիլերսոնը’ կոչ անելով, օգնել այս երկրին իր ճիշտ ապագան կառուցելու հարցում:

Մեծ Բրիտանիայի նրա պաշտոնակից Բորիս Ջոնսոնը հույս է հայտնել, որ Լիբիայում ընտրություններ կանցկացվեն եկող մեկ տարվա ընթացքում:

Սակայն այսօր կա աստիճաբաբար ավելի աճող այն մտավախությունը, որ Դաեշ ահաբեկչական կազմակերպությունը նորից գլուխ է բարձրացնում այս երկրում:
Ինչպես Եվրասիական խումբ քաղաքական խորհրդատվական կենտրոնի փորձագետներիցի Ռիկարդո Ֆաբիանին է ասում, ‘’Զինյալներն ու ջիհադիստները, որոնք մի ժամանակ Դաեշի անդամներ էին, ներկայումս փորձում են վերախմբավորվել ինչ որ տեղ եւ սկսել նոր գործողություններ: Եվ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լիբիայում առկա է անկայունությունը’’:

Իր այցի որպես եզրափակիչ խոսք, ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնն ասել է, թե Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացում Մեծ Բրիտանիան կանգնած է մեծ մարտահրավերների առջեւ: Սակայն ասել է նա, Միացյալ Նահանգները շարունակելու է մնալ որպես այս երկրի հաստատուն դաշնակից:

Իսկ Լոնդոնը Վաշինգտոնի հետ սերտ հարաբերությունները համարում է Եվրոպական միությունից դուրս գալուց հետո համաշխարհային դերակատարի իր դիրքերը պահպանելու հարցում կարեւոր գրավական:

Facebook Forum

XS
SM
MD
LG