Մատչելի հղումներ

Իրական պայքարը դեռ առջեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսում


Իրական պայքարը դեռ առջեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե ներգաղթի շուրջ որոշ հարցերում դեմոկրատ կոնգրեսականների հետ շատ են մոտեցել ինչ որ համաձայնության: Սակայն դեմոկրատների հետ երկխոսելու Թրամփի որդեգրած քաղաքականությունն արժանանում է իրարամերժ վերաբերմունքի:

Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատական փոքրամասնության ղեկավարներ Նենսի Փելոսիի եւ Չաք Շումերի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ քննարկումների կենտրոնական հարցը ներգաղթն էր, հատկապես այսպես կոչված ‘’երազողներ’’-ի ապագան, 800 հազար այն երիտասարդների, որոնք անօրինական կարգով Ամերիկայում են հաստատվել, երբ եղել են անչափահասներ:

Դեմոկրատները, այս երիտասարդների հարցում համաձայնության գալուց հետո, չեն ցանկանում խոսել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագրի մասին:Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը Թրամփին ասել է, թե սահմանին պատ չի լինելու: ‘’Ես նրան այդ մասին մի քանի անգամ կրկնեցի: Ու երբ նա մի անգամ ասաց, որ համաձայնեմ, ես ասացի’’ոչ’’, ասել է Շումերը:

Դեմոկրատների հետ այսպես ասած լեզու գտնելու հարցում Թրամփի փնտրտուքներն արժանանում են նրա կուսակից մի շարք կոնգրեսականների քննադատությանը: Սակայն Թրամփին հաջողվել է դեմոկրատների հետ հաձայնության գալ բյուջեի հաստատման հարցում: Օբամաքերի հարցում համաձայնություն չկայացնելուց հետո, հաջորդ գլխավոր հարցը հարկերն են:

Չնայած Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն ասում է, թե անկախ դեմոկրատների հետ համաձայնությանը, իրենք փոփոխություններ իրականացնելու են հարկային քաղաքականության մեջ, վերլուծաբան Ջոն Հուդաքի խոսքերով, դեմոկրատների հետ Թրամփի սկսած երկխոսությունն օգնելու է նախագահին: ‘’Դեմոկրատների հետ երկխոսելու հանգամանքը չի բխում նրա բոլոր աջակիցների դիրքերից, սակայն այս փաստը նա մի օր ցուցադրելու է որպես հաղթանակ’’:

Որոշ փորձագետներ էլ ասում են, թե Թրամփի հետ համագործակցելու փաստը մյուս կողմից կարող է հակառակ ազդեցությունն ունենալ դեմոկրատների վրա, որոնք հույս ունեն միջանկյալ ընտրությունների արդյունքում ստանալ մեծամասնություն Կոնգրեսում:

Այսպիսով, եզրակացնում են քաղաքական վերլուծաբանները, այսօր, երբ երկիրը բեւեռացված վիճակում է, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները ցանկանում են տեսնել համագործակցություն հանրապետականների ու դեմոկրատների միջեւ:

‘’Մեր այն հարցմանը, թե իրենք ցանկանում են, որ պաշտոնատար անձինք գնան փոխզիջումների, թե մնան կառչած իրենց սկզբունքներին, մեծամասնությունն ասում է, որ առաջնորդները պիտի խոսեն փոխզիջման լեզվով’’, ասում է Գելըփի ներկայացուցիչ Ֆրենք Նյուփորթը:

Իսկ փոխզիջման ու համագործակցության մասին վերջնական եզրակացություններ հնարավոր կլինի անել մի քանի շաբաթ անց, երբ Կոնգրեսում սկսվեն հարկերի, առողջապահական համակարգի, ներգաղթի ու բյուջեի շուրջ ծանր քննարկումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG