Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսն այցելել են Իրմայից տուժած Ֆլորիդա


Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսն այցելել են Իրմայից տուժած Ֆլորիդա
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ժամանեց Ֆլորիդա՝ տեղում գնահատելու համար Իրմա ծովամրրկի հարուցած վնասները։

Թրամփն այս նահանգն արդեն հայտարարել է աղետի գոտի, կարգավիճակ, որը տալիս է դաշնային բյուջեից շտապ կարգով օգնության ֆոնդեր ստանլու հնարավորություն։

Ելույթ ունենալով Սաութվեսթ Ֆլորիդայի միջազգային օդանավակայանում՝ Թրամփը շնորհակալություն հայտնեց աղետի ընթացքում ու դրանից հետո փրկարարական աշխատանքներին մասնակցած անձանց։ Այս անգամ նա բարի խոսքերով հիշատակեց մամուլը՝ ժողովրդին տեղեկացված պահելու գործունեության համար։


Տեղի պաշտոնատար անձանց խոսքերով, էլեկտրասնուցման վերականգնումն իրենց ամենաառաջնային խնդիրն է։ Այս հարցն այսօր կարեւորվում է հատկապես մեծահասակների համար նախատեսված կացարանում ծեր 8 անձանց մահվան պատճառով։ Հետաքննիչներն այսօր փորձում են պարզել, թե արդյոք միանգամից 8 անձանց մահը կապված չի եղել էլեկտրականության անջատման արդյունքում շենքի սառեցնող համակարգի կանգ առնելու փաստի հետ։
Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սկոթը հրահանգել է սկսել հետաքննություն այս հարցով։ Նա հանդես է եկել նաեւ նահանգի հարավային ափերին մոտ գտնվող կղզիներին Իրմայի հասցրած վնասների մասին ելույթով։

՝՝Բացի էլեկտրականությունից, այստեղ կա նաեւ խմելու ջրի պակաս, կան կոյուղու հետ կապված խնդիրներ։ Այնպես որ անելիքները շատ շատ են՛՛, ասել է նա, խոսելով կղզիների մասին, որտեղ անվնաս մնացած կառույցների թիվը կարելի է հաշվել երկու ձեռքերի մատներով։
Ներկայումս էլեկտրականությունից զրկված են նաեւ Ջորջիա եւ Հյուսիսային ու Հարավային Քարոլինա նահանգներում։ Մինչ այժմ գրանցվել է մահացության 4Օ դեպք։ 2ՕՕ5 թվականից ի վեր ԱՄՆ-ին հարվածած ամենաուժգին ծովամրրիկը՝ Իրման, հասցրել է մի քանի տասնյակ միլիարդ դոլարի վնաս։

Թրամփի հետ միասին Ֆլորիդա է այցելել փոխնախագահ Մայք Փենսը, սակայն ճամփորդում է փոխնախագահի օդանավով՝ հետեւելով անվտանգության նպատակով կիրառվող այն փորձառությանը, որ ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը երբեք չեն ուղեւորվում նույն օդանավով։

Facebook Forum

XS
SM
MD
LG