Մատչելի հղումներ

Անօրինական փախստականների շուրջ համաձայնությու՞ն Թրամփի ու դեմոկրատների միջեւ


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդները համաձայնության են եկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ այնպիսի օրենք ընդունելու շուրջ, որն անչափահաս տարիքում անօրինական կերպով ԱՄՆ ներգաղթած անձանց կտա հավելյալ պաշտպանություն։ Գործարքը միեւնույն ժամանակ նախատեսում է սահմանային անվտանգության ավելի խիստ միջոցառումներ։ Գործարքում սակայն խոսք չի գնում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին։

Թրամփի մամլո քարտուղար Սառա Սանդերսը, սակայն, չորեքշաբթի օրն անցկացված հանդիպմանը տալիս է այլ գնահատական։

Թվիթերյան իր էջում նա գրում է, որ չնայած քննարկվել են ԴԱԿԱ-ին ու սահմանային անվտանգությանը վերաբերող խնդիրները, վերջնական համաձայնություն չի կայացվել։ Հիշեցնենք, որ ԴԱԿԱ-ն Անչափահաս տարիքում անօրինական կերպով ԱՄՆ ներգաղթած անձանց որոշ արտոնություններ տալու մասին Օբամայի օրոք ընդունված օրենքն է։
Թրամփը երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների մի խմբի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե պատի կառուցման համար բյուջե հատկացնելու հարցը քննարկվելու է ԴԱԿԱ-ի շրջանակներում 8ՕՕ հազար անձանց խնդիրը լուծելուց զատ։

ԴԱԿԱ-ի ծրագիրն անչափահաս տարիքում անօրինական կարգով ԱՄՆ ժամանած, ներկայումս չափահաս անձանց թույլ է տալիս Միացյալ Նահանգներում ժամանակավորապես աշխատել ու սովորել՝ առանց երկրից արտաքսվելու վտանգի։ Թրամփն անցյալ շաբաթ դադարեցրեց ծրագիրը՝ Կոնգրեսին տալով խնդրին մշտական լուծում գտնելու նպատակով 6 ամիս ժամանակ։

Facebook Forum

XS
SM
MD
LG