Մատչելի հղումներ

Իրաքի Քրդական շրջանը պատրաստվում է անկախության հանրաքվեին


Իրաքի Քրդական շրջանը պատրաստվում է անկախության հանրաքվեին
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Իսպանիայի կազմի մեծ մտնող Կատալոնիայի կառավարությունը հայտարարում է, որ հոկտեմբերի 1-ին անպայման անցկացնելու է անկախության հանրաքվե, չնայած բոլոր քվեաթերթիկներն առգրավելու մասին գլխավոր դատախազի հրամանին։

Իրաքի Քրդական շրջանի նախագահ Մասսուդ Բարզանին հայտարարում է, որ այստեղ նույնպես անցկացվելու է հանրաքվե, չնայած այդ քայլը մերժելու մասին Իրաքի խորհրդարանի որոշմանը։

Մինչեւ հոկտեմբերի 1-ին նախատեսվող Կատալոնիայի անկախության հանրաքվեն Իսպանիայում, ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին աշխարհի մեկ այլ հատվածում անկախության հանրաքվե են անցկացնում քրդերը։ Իրաքի քրդական շրջանի նախագահ Մասսուդ Բարզանին սպառնացել է նույնիսկ, որ Քրդական շրջանն ինքնուրույն կգծի քրդական ապագա անկախ պետության սահմանները, եթե Բաղդադը չճանաչի անկախության օգտին հանրաքվեի արդյունքները։

Իրաքի ազգային ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիները, արաբներն ու քրիստոնյաները, որոնք ամենաշատն են տուժել Դաեշի բռնությունների արդյունքում, հավաքվել էին Նինվեի գավառում՝ իրենց աջակցությունը հայտնելու Քրդական շրջանի անկախության հանրաքվեին։

Բարզանին նախազգուշացրել է, որ քրդերը կպայքարեն որեւէ ուժի դեմ, որը կփորձի փոխել իրականությունը Քըրքուքում։ Նավթի պաշարներով հարուստ Քըրքուքը, որի բնակչության հիմնական մասը կազմում են արաբներն ու թուրքմենները, գտնվում է քրդական Փեշմերգայի ուժերի վերահսկողության ներքո, եւ շիա զինված խմբավորումները հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ այս քաղաքը դառնա անկախ քրդական պետության մաս։

Արեւմուտքը մտահոգված է, որ Քըրքուքի շուրջ այս հակասությունները կարող են տանել դեպի Բաղդադի հետ հակամարտության։ Հարեւաններ Թուրքիան, Իրանն ու Սիրիան էլ դեմ են հանրաքվեին, այն մտավախությամբ, որ քրդերի անկախությունն Իրաքում կարող է տարածվել դեպի իրենց երկրներ։

37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 2Օ տոկոսը, ժողովուրդ, որը լինելով Մերձավոր Արեւելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։

Սակայն հատկապես Դաեշի դեմ հիմնական գործողություններն իրականացրած քրդերի համար չկա անկախության գնալու ճանապարհին ավելի լավ պահ, քան ճանապարհի ներկա հատվածը, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ։

Քրդական շրջանի ղեկավարությունը հայտարարում է, թե հանրաքվեն, որը սեպտեմբերի 25-ին անցկացվելու է շրջանում եւ շրջանից դուրս գտնվող երեք հատվածներում, այդ թվում Քըրքուքում, չի նշանակում անկախության հռչակում։

Այն պարզապես կենտրոնական կառավարության հետ բանակցություններում քրդերին կտա ավելի հաստատուն դիրքեր ու կտրամադրի ամուր աթոռներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG