Մատչելի հղումներ

՝՝Թո՛ղ վերանան բնական աղետներն ու պատերազմի արհավիրքները՛՛


՝՝Թո՛ղ վերանան բնական աղետներն ու պատերազմի արհավիրքները՛՛
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

45 զոհ, հարյուրավոր վիրավորներ, առանց էլեկտրականության մնացած միլիոնավոր մարդիկ։ Սա Կարիբյան ծովի ավազանի կղզիներին ու Միացյալ Նահանգներին հարվածած Իրմա ծովամրրկի ամենածանր հետեւանքն է։ Այս ամենին գումարվում են ավերածությունները, որոնք կազմում են միլիարդավոր դոլարներ։

Իրմա ծովամրրկից հետո 3Օ հազար թվակազմով բանակային ուժեր են տեղակայվում Կարիբյան ծովի կղզիներում եւ ԱՄՆ-ի հարավարեւելյան Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային Քարոլինա եւ Ալաբամա նահանգներում։ Նրանց նպատակն այստեղ Իրմա ծովամրրկից հետո փրկարարական աշխատանքներ իրականացնելն է ու օգնություն հատկացնելը։

Հյուսիսային Քարոլինայից բանակայիններն այստեղ են գալիս ավտոշարասյուններով։
Ծովային ուժերում ծառայող հետեւակայիններն ուղղություն են վերցնում դեպի Վիրջինյան կղզիներ։
Աբրահամ Լինքոլն ավիակիրն օգնություն է հասցնում Ֆլորիդա նահանգի հարավային Ֆլորիդա Քիզի արշիպելագին։
Ինչպես Ազգային սահմանապահ ուժերի բյուրոյի ներկայացուցիչ Գլեն Հագլերն է ասում, իրենք փորձում են այստեղ իրադրությունը հնարավորինս արագ կարգավորել։

ԱՄՆ-ի Սահմանապահ ուժերի եւ օդային ուժերի մոտավորապես 14 հազար զինվորականներ են օգնություն ցուցաբերում Թեքսասին հարվածած Հարվի ծովամրրկի հետեւանքները վերացնելու համար։ Այս ուժերի մի մասն էլ տեղաբաշխված է Իրմայի հետեւանքները վերացնելու նպատակով։

Գումարտակի հրամանատար Գլեն Հագլերի խոսքերով, ՝՝Որոնողական ու փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում օդից։ Նույն աշխատանքներն իրականացնում են ցամաքից։ Ու քանի որ մթերային բոլոր խանութներն են այսօր փակ այստեղ, մենք ենք բնակչությանն ապահովում սննդամթերքով, ջրով, վառելայնութով ու անհրաժեշտ այլ պարագաներով՛՛։

Չնայած այս ամենին, օգնության կանչը շարունակում է աճել, երբ ամերիկյան բանակը դեռեւս պատերազմներ է մղում երկու երկրներում։

Ատլանտյան օվկիանոսում ծովամրրիկները գալիս են մեկը մյուսի հետեւից։ Եվ օգնություն իրականացնող զինվորականներն ու այստեղ բնակվող մարդիկ ցանկանում են, որ հանդարտվեն ոչ միայն համաշխարհային ջերմացման արդյունքում ավելի ուժգնացող արհավիրքները, այլ նաեւ արհավիրքները պատերազմի դաշտերում։

Facebook Forum

XS
SM
MD
LG