Մատչելի հղումներ

Ինչ քայլերի կդիմի Հյուսիսային Կորեան, իր դեմ նոր պատժամիջոցների պայմաններում


Ինչ քայլերի կդիմի Հյուսիսային Կորեան, իր դեմ նոր պատժամիջոցների պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Ռուսաստանն ու Չինաստանը միացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ այն պետություններին, որոնք որոշեցին խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։ Հյուսիսը սպառնացել է, որ դրա պատասխանը տալու է Միացյալ Նահանգները

Անվտանգության խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ տնտեսական նոր ու խիստ պատժամիջոցներ սկսելու մասին։ Խորհրդի անդամ պետություններն այս որոշումը կայացրել են Հյուսիսի կողմից սեպտեմբերի 3-ին ջրածնային ռումբի փորձարկման պատճառով։

Ըստ որոշման կետերի, մեծապես կրճատվում են իր միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների ծրագրերը ֆինանսավորելու Հյուսիսային Կորեայի կարողությունները։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, ասել է, թե աշխարհը երբեք չի հանդուրժի, որ Հյուսիսային Կորեան վերածվի միջուկային պետության։

՝՝Մենք հետաքրքրված չենք հետագայում այս պատժամիջոցները նորից խստացնելով։ Մեր նպատակը պատերազմ սկսելը չէ՛՛, ասել է Հեյլին։ Նրա խոսքերով, Հյույսիսային Կորեայի վարչակարգը դեռեւս չի հասել մի կետի, որտեղից անհնար է կատարել հետադարձ քայլեր։

՝՝Եթե Հյուսիսը համաձայնի դադարեցնել միջուկային ծրագիրը, այն կարող է փրկել իր ապագան։ Ու եթե այն ապացուցի, որ կարող է ապրել խաղաղությամբ, աշխարհը նրա հետ կապրի խաղաղությամբ՛՛, հայտարարել է նա։

Հեյլին անցյալ շաբաթ հանդես էր եկել մեծապես տարբերվող ուղերձով։ Հյուսիսի կողմից իրականացված միջուկային փորձարկումից հետո նա նախազգուշացրել էր, որ այդ երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը ՝՝պատերազմ է աղերսում՛՛։ Նա ասել էր նաեւ, թե Միացյալ Նահանգների համբերությունն անսահման չէ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի օրն էր հայտարարել, թե Միացյալ Նահանգները ՝՝մեծ գին կվճարի՛՛, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատի պատժամիջոցները։

Facebook Forum

XS
SM
MD
LG