Մատչելի հղումներ

Կորեական թերակղզու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ գլխավոր պայմանները


Կորեական թերակղզու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ գլխավոր պայմանները
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

ԱՄՆ-ի բազմաթիվ դիվանագետներ են ասում, թե Հյուսիսային Կորեայի ներկա ղեկավարը հետաքրքրված չէ միջուկային ծրագիրը կանգնեցնելու շուրջ բանակցություններով։ Իսկ ԱՄՆ-ը, ասում են նրանք, պիտի կազմավորի այդ հարցով զբաղվելու համար բանիմաց դիվանագետներից կազմված թիմ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն իրականացրել է հրթիռային ավելի մեծ թվով փորձարկումներ, քան նախկին առաջնորդներ հայրն ու պապը միասին։ Այս երկրում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քրիստոֆեր Հիլի խոսքերով, երիտասարդ այս առաջնորդը շատ ավելի ռազմատենչ կերպար է։

՝՝Նա նույնիսկ չի ուզում հիշել, որ իր երկիրը 2ՕՕ5 թվականին համաձայնել էր հրաժարվել միջուկային իր ծրագրից՛՛, ասում է նա։
Նախկին դեսպանն ասում է, թե շատ պարզունակ կլիներ հավատալը, որ Հյուսիսային Կորեան անցած 5Օ տարիների ընթացքում փորձել է միջուկային զենք ձեռքբերել զուտ պաշտպանական նպատակներով։
՝՝Իմ համոզմամբ, միջուկային զենք կրելու միջոցով, Հյուսիսն ուզում է ստեղծել մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ը հեռու կմնա Կորեական թերակղզուց եւ ի վերջո իրենց կհաջողվի միավորվել Հարավի հետ՝ իրենց պայմաններով ու հիմունքներով՛՛։

Սակայն, ասում է դիվանագետը, Միացյալ Նահանգները երբեք չպիտի բանակցի Հարավի հետ համատեղ զորավարժությունները դադարեցնելու շուրջ, ինչպես դա առաջարկում են Չինաստանն ու Ռուսաստանը։

՝՝Այս զորավարժությունները սկսվեցին այն պատճառով, որ Հյուսիսը ժամանակին ներխուժում իրականացրեց ընդդեմ Հարավի, այլ ոչ թե Հարավն ընդդեմ Հյուսիսի։ Եվ ես Հյուսիսի դիվանագետների հետ բանակցությունների ժամանակ ափսոսանքով եմ խոսել այն մասին, որ այդ զորավարժությունները մենք չէինք անցկացնում 195Օ թվականի հունիսին, երբ Հյուսիսը ներխուժում էր Հարավ՛՛։

Նախկին դիվանագետն ասում է, թե Միացյալ Նահանգները պիտի համախմբի իր ջանքերը Չինաստանի հետ ու Հյուսիսին հարեւան մյուս պետությունների հետ, գտնելու համար Հյուսիսի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար դիվանագիտական եղանակներ։

՝՝Դրա համար հարկավոր է լավ նախապատրաստվել Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը։ Մինչեւ այդ հանդիպումը հարկավոր է դիվանագիտական մի առաքելություն իրականացնել, այնպես ինչպես նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն իրականացրեց Չինաստանում՝ մինչեւ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանումը՛՛։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայումս ունի բանիմաց թիմի պակաս։Այդ թիմը, ասում է նա, պետք է կազմակերպվի ու հիմնադրվի հնարավորինս արագ։


XS
SM
MD
LG