Մատչելի հղումներ

Թրամփն անդրադարձավ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը


U.S. President Donald Trump lays a wreath during the 9/11 observance at the National 9/11 Pentagon Memorial in Arlington, Virginia, Sept. 11, 2017.
U.S. President Donald Trump lays a wreath during the 9/11 observance at the National 9/11 Pentagon Memorial in Arlington, Virginia, Sept. 11, 2017.

Սեպտեմբերի 11-ին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հարգանքի տուրք մատուցեց սեպտեմբեր 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:

Նախագահի պաշտոնում Թրամփն այս տարի առաջին անգամ է մասնակցում այս տարելիցի միջոցառումներին։ Առավոտյան 8-ն անց 40-ին՝ նյույորքյան երկնաքերին առաջին ինքնաթիռի հասցրած հարվածի ժամին, հայտարարվեց լռության րոպե: Նյու Յորքում լռության րոպեից հետո ընթերցվեցին ահաբեկչության բոլոր զոհերի անունները:

Այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփն այցելեց Պենտագոն, որը ահաբեկչական գործողության մյուս թիրախներից էր: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես եկավ ելույթով ՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերին և նրանց, ովքեր զոհվել են փրկարարական աշխատանքների ընթացքում: Այս ահաբեկչությունը, ըստ նախագահի, ավելի ամրապնդեց ժողովրդին:

«Այդ օրը ոչ միայն աշխարհը փոխվեց, այլ նաև մենք փոխվեցինք: Մեր աչքերը բացվեցին այս չարիքի առջև: Սակայն այս ծանր պահին մենք միավորվեցինք՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները: Մեր ազգային միասնականության և հզորության հիմքում ընկած են մեր բոլոր զոհաբերությունները»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Փոխնախագահ Մայք Փենսն այդ օրը այցելել է Փենսիլվանիայի Շանքսվիլ քաղաքը, ուր առևանգված ինքնաթիռներից մեկը աղետի էր ենթարկվել: Հայտնի է, որ ուղևորները փորձել են իրենց վրա վերցնել ինքնաթիռի կառավարումն այն ժամանակ, երբ գիտակցել են, որ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Վաշինգտոն՝ Սպիտակ տունը կամ Կոնգրեսի շենքը թիրախավորելու համար: Ահաբեկիչները միտումնավոր կերպով ինքնաթիռն աղետի են ենթարկել՝ ինքնաթիռի կառավարումն ուղևորներին չհանձնելու համար:

Առևանգված բոլոր 4 ինքնաթիռների ուղևորները զոհվել էին: Բազմաթիվ զոհեր էին գրանցվել նաև Նույ Յորքի ու Պենտագոնի խոցված շենքերում կամ ահաբեկչության տարածքում գտնվող մարդկանց շրջանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչության արդյունքում զոհվել էր մոտ 3000 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG