Մատչելի հղումներ

Իրման պատրաստվում է նոր ավերածություններ գործել Ամերիկա մայրցամաքում


Իրման պատրաստվում է նոր ավերածություններ գործել Ամերիկա մայրցամաքում
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան:

Իրմա ծովամրրիկը, որն այս պահին ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը, Կարիբյան ծովի ավազանում գտնվող Բարբուդա կղզում ավերել է գրեթե բոլոր կառույցները: Մոտ մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում զրկվել է էլեկտրականությունից: Ու եթե մրրկի այսպես ասած աչքը, այսինքն’ կենտրոնն անցնի Ֆլորիդայի վրայով, հետեւանքները կլինեն աղետալի:

Ինչպես մասնագետներից Սեթ Բորենստայնն է ասում, Իրման իր ուժգնությամբ ռեկորդ է սահմանել ամբողջ աշխարհում: Այն արդեն 37 ժամ փչում է ժամում 285 կմ արագությամբ:

Ի դեպ Իրմայի ճանապարհի վրա են գտնվում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի հանգստավայրը եւ մի շարք այլ սեփականություններ: Թրամփը լրագրողներին ասել է, թե Ֆլորիդան հնարավորինս լավ է պատրաստվել դիմավորելու Իրմային:

Նահանգապետ Ռիք Սկոթը պարտադիր տարհանման հրահանգ է արձակել Ֆլորիդա Քիիզի եւ հարավարեւելյան ափամերձ գոտիների բնակչության համար:
‘’Մենք չենք կարող հույսը դնել պատահականությունների վրա: Իրման մահաբեր է: Չենք կարող պարզապես նստել ու սպասել’’, ասել է նա:

Այս պահին Ֆլորիդայի ճանապարհները խճողված են ու խցանված, երբ մարդկանց մի մասը կատարում է մի քանի օրվա համար գնումներ, մյուս մասը’ մտածում այստեղից հեռանալու մասին:

Թեքսաս նահանգում Հարվեյ ծովամրրկից հետո փրկարարական աշխատանքներին մասնակցած փրկարարները պատրաստվում են մեկնել Ֆլորիդա, ուր իրավիճակն ավելի ծանր է լինելու:
Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Քարդենի խոսքերով, իրենք պատրաստվում են մարզել հավելյալ կամավորների:

‘’Նրանց մենք երկու շաբաթով տեղաբաշխելու ենք տարբեր հատվածներում, որոնք իրենց աշխատանքները կիրականացնեն հիմնականում Արեւելյան ափում’’, ասում է նա:

Շաբաթ օրվանից տարհանումներ են սկսվել նաեւ հարեւան Ջորջիա եւ Հարավային Քարոլինա նահանգներում, քանի որ Իրման Ֆլորիդայից ուղղություն է վերցնելու դեպի այս նահանգները:

Իրման ամենաուժգինը հարվածելու է Կուբայի արեւելյան ու կենտրոնական հատվածներին, երբ ծովամրրկի աչքն անցնի Կուբայի հյուսիսային ափերի ու Բահամաների միջեւ ընկած տարածքով:


Facebook Forum

XS
SM
MD
LG