ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնախումբը հարցաքննել է Դոնալդ Թրամփ կրտսերին նախագահ Թրամփի ընտրարշավում Ռուսաստանի ներգրավվածության մասին։
Վերջինիս հարց է ուղղվել նաև Կրեմլի հետ կապ ունեցող իրավաբանի հետ նրա հանդիպման մասին, որի ժամանակ իրավաբանը պետք է տրամադրեր նյութեր ընդդեմ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինտոնի:
Նյու Յորք Թայմսը հաղորդում է, որ Թրամփ կրտսերն ասել է հարցաքննողներին, որ նա համաձայնվել է հանդիպել իրավաբանի հետ անցած տարվա հունիսին, քանի որ վերջինս կարող էր տեղեկություն տրամադրել Քլինտոնի առողջական վիճակի, որակավորման եւ բնութագրի հետ կապված:
Հանձնաժողովի անդամներից մեկը նշել է վերջինիս հարցաքննությունը դեռ ավարտված չէ։
«Նա պետք է կանգնի արդարադատության հանձնաժողովի առջև, երդում տա և պատասխանի բազմաթիվ հարցերի, քանի որ իր այսօրվա պատասխաններն ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան պատասխաններ տրամադրեցին»։
Նյու Յորք Թայմսի հաղորդմամբ Թրամփ կրտսերն ասել է հանձնաժողովին, որ հանդիպումը ոչինչ չի տվել և որ նա երբեք չի համագործակցել ռուսների հետ նախագահ Թրամփի հաղթանակն ընտրություններում ապահովելու համար:
Թրամփը հերքում է համագործակցությունը Ռուսաստանի հետ իր նախընտրական արշավի ժամանակ: Այս հարցի շուրջ ընթացող տարբեր հետաքննությունները, որոնք խնդիրներ են ստեղծել Թրամփի համար իր նախագահության առաջին իսկ ամիսներից, դեռևս շարունակվում են:
Facebook Forum