ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է մեղմացնել բազմաթիվ երիտասարդ անօրինական ներգաղթյալների զայրույթը՝ կապված նրանց արտաքսման հնարավորության հետ: Իր թվիթերյան էջում նախագահը դիմել է արտաքսման մտահոգություններ ունեցող անձանց և ընդգծել, որ որևէ արտաքսում չի նախատեսվում այն մարդկանց նկատմամբ, ում տարիներ առաջ ծնողները անօրինական տեղափոխել են ԱՄՆ-ը:
Այս մտահոգություններն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Օբամայի ընդունած ծրագիրն այն անձանց վերաբերյալ, ովքեր մանուկ հասակում անօրինական տեղափոխվել են ԱՄՆ-ը: ԴԱԿԱ (DACA) անունով հայտնի այս ծրագիրը թույլ է տալիս ներգաղթյալներին աշխատել, սովորել և անգամ ռազմական ծառայության անցնել ԱՄՆ-ում:
Սակայն նախկին վարչակազմը հետաձգեց ծրագրի ավարտը վեց ամսով ՝ Կոնգրեսին հնարավորություն տալով հաստատել օրենսդրական նախագիծը, ներառյալ հաճախ «դրիմերներ» անվանվող երիտասարդ ներգաղթյալների մասին օրինագիծը:
«Կոնգրեսի անդամները ցանկանում են ինչ որ բան փոխել դեպի լավը: Եվ իրականում մենք չունենք այլընտրանք, մենք պետք է փոփոխություններ անենք և համուզված եմ, որ կընդունենք երկարաժամկետ ու ճիշտ որոշումներ»,- ասել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ-ի 15 նահանգներ և մայրաքաղաք Վաշինգտոնը դիմել են դատարան ընդդեմ վարչակազմի՝ պահանջելով դադարեցնել DACA ծրագրի չեղարկումը:
Facebook Forum