Մատչելի հղումներ

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզը պատրաստվում է հռչակել իր անկախությունը


Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզը պատրաստվում է հոկտեմբերին հռչակել իր անկախությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի ինքնավար մարզում հոկտեմբերի 1-ին կանցկացվի անկախության հանրաքվե։ Այս մասին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում չորեքշաբթի օրը որոշում կայացրեց մարզային խորհրդարանը։ 11 ժամ տեւած լարված քննարկումներից հետո 72 օրենսդիր կողմ քվեարկեց որոշմանը, երբ որպես բողոք, դահլիճն արդեն լքել էր անկախությանը դեմ եւ խորհրդարանում ընդդիմադիր 52 պատգամավոր։

Հիշեցնենք, որ անկախության ավելի խորհրդանշական հանրաքվե Կատալոնիան անցկացրել էր նաեւ 2Օ14 թվականին, որի արդյունքում անկախությանը կողմ էր քվեարկել քվեարկությանը մասնակցած 2 միլիոն 3ՕՕ հազար քաղաքացիների ավելի քան 8Օ տոկոսը։ Անկախության կողմնակիցներն ասում են, թե Իսպանիայի հյուսիս-արեւելքում գտվնող իրենց մարզն ունի ինքնորոշվելու համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու թե՛ մշակութային իրավունքներ։ Շարժում, որն այստեղ սկսվել է դեռեւս 198Օ-ականներից։

Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հայտարարում է, որ դիմելու է իրավական ու քաղաքական հնարավոր բոլոր քայլերին, Բարսելոնին հեռու պահելու համար հոկտեմբերի 1-ից։ Երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը կարգադրել է կառավարության փաստաբաններին հայց ներկայացնել երկրի սահմանադրական դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվի հանրաքվեն։ Դատախազությունն էլ մյուս կողմից է նախապատրաստում դատական գործ ընդդեմ Կատալոնիայի խորհրդարանի այն անդամների, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելի, որոնք, ըստ դատախազների, անտեսել են անկախության հանրաքվե չանցկացնելու մասին դատարանի կարգադրությունները։

Մադրիդը հայտարարում է, թե թույլ չի տալու Շոտլանդիայի ոճի հանրաքվե Իսպանիայում ու շարունակում ճնշամիջոցներն ընդդեմ Բարսելոնի անկախականների։ Մի քանի ամիս առաջ Կատալոնիայի նախկին նախագահ Արթուր Մասը զրկվեց պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, քանի որ անտեսել էր 2Օ14 թվականին անկախության հանրաքվե չանցկացնելու Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումը։ Պատիժների են ենթարկվել նաեւ նախկին փոխնախագահն ու կրթության նախկին նախարարը։ Նախկին պաշտոնյաները, ըստ դատարանի որոշման, պետությանը պիտի փոխհատուցեն այն 5 միլիոն եվրոն, որը ծախսվել էր 2Օ14 թվականի հանրաքվեն անցկացնելու համար։

Բայց նման պատժամիջոցները չեն կարողանում խեղդել անկախության ձգտումները։ Կատալոնիայի խորհրդարանի ներկա նախագահ Ֆորկադելը կոչ է անում դատարանի անդամներին ներկայացնել հրաժարական, որոնք, նրա խոսքերով, ՝՝պարզապես քաղաքական դրածոներ են՛՛։ Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնը, մեղադրելով Իսպանիայի վարչապետ Ռահոյին, ՝՝հարցի առնչությամբ լուրջ, անկեղծ եւ իրական ոչինչ չանելու՛՛ մեջ, հայտարարում է, որ Կատալոնիայի իր կառավարությունը հանրաքվեի նկատմամբ ունի ՝՝ժողովրդավարական անսասան նվիրվածություն՛՛։

Հարցումների համաձայն, այսօր Կատալոնիայի անկախության կողմնակից է քվեարկելու իրավունք ունեցող կատալոնացիների 72 տոկոսը։

Կատալոնիայի կառավարութունը պատրաստվում է Կատալոնիան հռչակել անկախ պետություն հոկտեմբերի 1-ի հանրաքվեի դրական արդյունքի հրապարակումից 48 ժամ անց։

Facebook Forum

XS
SM
MD
LG