Մատչելի հղումներ

Առաջարկություններ փորձագետներից Պետքարտուղարության վերակազմակերպման մասին


The State Department Building is pictured in Washington, Jan. 26, 2017.
The State Department Building is pictured in Washington, Jan. 26, 2017.

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու Միջազգային զարգացման գործակալությանը տրամադրվող միջոցների կրճատումը, որը առաջարկում է Թրամփի վարչակազմը:

«Երբ վարչակազմը հայտարարեց, որ նախատեսում է 30 տոկոսանոց կրճատում, ես արտահայտեցի իմ մտահոգությունները և ընդգծեցի, որ մենք պետք է աջակցենք պայքարն ահաբեկչության դեմ, օրենքի գերակայությունը, մարդասիրական ծրագրերը և հաշվի առնենք բոլոր այն աճող մարտահրավերները, որոնց մենք ականատես ենք»,- ասել է կոնգրեսական Ռոյսը։

Կոնգրեսական Ռոյսը կոչ է արել պետքարտուղար Թիլերսոնին արագ լրացնել բոլոր բարձրաստիճան թափուր մնացած պաշտոնները Պետքարտուղարությունում, ինչպես նաև թափուր տեղերում նշանակել դեսպանների:

«Պետքարտուղարության աշխատակիցներին անհրաժեշտ է արդյունավետ համակարգ, որպեսզի նրանք կարող լինեն իրականացնել վարչակազմի քաղաքականությունը և կատարեն իրենց վրա դրված ազգային անվտանգության պարտականությունները»,- նշել է կոնգրեսականը:

Զեկույցի պատրաստմանը մասնակցել են նախկին դեսպաններ, ինչպես հանրապետական, այնպես էլ՝ դեմոկրատական կուսակցությունից: Ըստ նրանց, Պետքարտուղարությունը պետք է բարելավի իր աշխատանքը՝ կրճատելով գործող բյուրոների և բաժինների թիվը և վերապատրաստելով միջին ու վերին օղակների դիվանագետներին:

«Մենք չենք կարող թույլ տալ ունենալ թուլացած, վատ կառավարվող, ֆինանսավորման պակաս ունեցող, վարչականացված ու համապատասխան գիտելիք չունեցող Պետքարտուղարություն: Մենք պետք է այն վերականգնենք, ուժեղացնենք ու օգնենք, որ գործի ավելի արդյունավետ»,- նշել է նախկին դեսպան Չեսթեր Քրոքերը:

Պետքարտուղարության ֆինանսական բաժնի նախկին աշխատակից Բրեդ Հիգգինգսի կարծիքով էլ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Պետքարտուղարությունը սկսեց ահռելի միջոցներ ծախսել դիվանագիտական ոլորտում անվտանգության ապահովման համար:

«Մենք այժմ ավելի շատ ապահովում ենք Պետքարտուղարության անվտանգությունը, քան ապահովում ենք նրա բնականոն աշխատանքը: Այս խնդիրը պետք է քննարկել»,- հայտնում է Հիգգինսը:

Բոլոր փորձագետներն էլ համաձայն են, որ այսօր դիվանագիտությունը շատ ավելի կարևոր է, քան երբևէ, որպեսզի պաշտպանվեն ամերիկացիների շահերը և որ ամերիկյան զորքերը չներգրավվեն նոր պատերազմների մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG