ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընտրել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված որոշումների դեմ հանդես գալուց եւ անցումային մի որոշում կայացնելուց հետո վերջնական որոշումը Կոնգրեսի ուսերին թողնելու քաղաքականություն։
Այդպես պատահեց օրինակ երեքշաբթի օրը, երբ Թրամփը հավանություն տվեց մինչեւ 16 տարեկանն Ամերիկա առանց փաստաթղթերի ժամանած երիտասարդներին արտաքսելու մասին որոշմանը՝ միեւնույն ժամանակ վերջնական որոշումը թողնելով, որ կայացնի Կոնգրեսը։
Այժմ վարչակազմը նույն մոտեցումն է ցուցաբերում Իրանի հետ կնքված միջուկային գործարքի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Իրանի հետ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի ու Ռուսաստանի կնքած գործարքով Իրանը պարտավորվում էր հրաժարվել միջուկային զենք արտադրելու իր ծրագրից։ Դրա դիմաց միջազգային համայնքը հրաժարվեց Թեհրանի դեմ տարիներ շարունակ կիրառած ֆինանսական պատժամիջոցներից եւ Իրանին վերադարձրեց նախկինում սառեցված միլիարդավոր դոլարներ։ Սակայն հիշեցնենք նաեւ, որ նախագահ Թրամփը բազմիցս է կրկնել, որ այդ գործարքը պատմության մեջ կնքված ՝՝ամենավատ գործարքն է՛՛, ու խոստացել դուրս բերել ԱՄՆ-ը այդ համաձայնությունից։
Ըստ Կոնգրեսի հետ ձեռքբերված համաձայնության, ԱՄՆ-ի նախագահն ամեն 9Օ օրը մեկ անգամ պիտի հաստատի, որ Իրանը հավատարիմ է մնում գործարքին։ Հաջորդ 9Օ օրը լրանում է հոկտեմբերին ու Թրամփը մի քանի անգամ է ասել, որ այս անգամ Թեհրանը չի անցնելու այդ քննությունը։
Բայց ահա ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն ասում է, ՝՝Եթե նախագահը նույնիսկ որոշի չհաստատել, որ Իրանը հավատարիմ է մնում գործարքին, չի նշանակի, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս գործարքից՛՛։
Հանդես գալով Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկում՝ նա ասել է, որ այդ դեպքում Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ, որ օրենսդի՛ր մարմինը կայացնի վերջնական որոշում այն մասին, Ամերիկան վերսկսում է Իրանի դեմ պատժամիջոցները, թե՝ ոչ։
Facebook Forum