Մատչելի հղումներ

Երիտասարդ, անօրինական ներգաղթյալները կպայքարեն ԱՄՆ-ում մնալու համար


«Չգիտեմ, այսօր ինչպես եմ տուն վերադառնալու եւ ասելու մորս, որ այլեւս չեմ կարող օգնել նրան գումարով», - քսանամյա Ֆլոր Ռեյեսն օգնել է մորը մեծացնել անչափահաս հինգ երեխա, բոլորը՝ ծնված ԱՄՆ-ում: Սակայն ինքը՝ Ֆլորը ծնողների հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել ապօրինաբար, անչափահաս տարիքում: «Մենք ստվերից դուրս եկանք եւ է՛լ ավելի մեծ վտանգի տակ հայտնվեցինք», - ասում է Ֆլորը, ում ապագան այժմ անորոշ է:

DACA ծրագրի շրջանակներում ավելի քան 800 հազար երիտասարդներ, ովքեր առանց փաստաթղթերի Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել անչափահաս տարիքում, ԱՄՆ-ում աշխատելու ժամանակավոր իրավունք էին ստանում: Այժմ, երբ ծրագիրը փակվում է, նրանցից շատերը ասում են, որ մեկնելու այլ տեղ այլեւս չունեն:

«Օդում գրեթե շոշափելի լարվածություն է զգացվում», - Քեւին Դուարթեն DACA ծրագրի մյուս մասնակիցների հետ միասին դուրս է եկել բողոքի Նյու Յորքում Թրամփի Աշտարակի առջեւ: Սակայն գործադիր իշխանությունը հիշեցնում է, որ DACA-ն նախաձեռնվել էր միայն որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ վերջնական որոշում այս հարցին պետք է տա օրենսդիրը:

«Նախագահ Թրամփը չի կարող այս մարդկանց լուծում առաջարկել, եւ ոչ մի նախագահ դրա իրավասությունը չունի: Օբաման գիտեր դա, նախագահ Թրամփը նույնպես գիտի: Սա Կոնգրեսի գործն է», - Ամերիկյան ներգաղթային բարեփոխումների ընկերակցության ներկայացուցիչ Դեյվ Ռեյի խոսքերը համոզիչ չեն Վաշինգտոնում Սպիտակ տան եւ Նյու Յորքում Թրամփի աշտարակի առջեւ հավաքված բողոքավորների համար, ովքեր հիշեցնում են, ամիսներ առաջ նախագահ Դոնալդ Թրամփի արտասանած այն խոսքերը, թե DACA ծրագրի շրջանակներում ապաստան ստացած անձինք կարող են չանհանգստանալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG