Մատչելի հղումներ

Պեկինի և Վաշինգտոնի առևտրային հարաբերությունները կարող են վնասվել


Դեռևս պարզ չէ արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է իրականացնել իր սպառնալիքը՝ ուղղված Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրներին: Այն կարող է վնասել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առևտրային հարաբերությունները, որոնց շրջանառությունը տարեկան հասնում է 650 միլիարդ դոլարի: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները ճնշում են գործադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա՝ ստիպելով նոր պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Փհենյանի:

«Փհենյանի հարձակողական բնույթի միջուկային սպառնալիքներն ու հրթիռների օգտագործումը ցույց են տալիս, որ այն պատրաստվում է պատերազմի»,- ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:

Դեսպան Հեյլին նշում է, որ եկել է ժամանակը օգտագործել բոլոր դիվանագիտական հնարավորությունները խնդիրը լուծելու համար և կոչ արել դիմել կոշտ միջոցների: Չինաստանի ներկայացուցիչն իր հերթին հրաժարվել է նշել, թե հատկապես որ միջոցներն են ընդունելի Պեկինի համար: Ըստ նրա, դա կորոշվի Անվտանգության խորհրդի անդամների միջև բանակցությունների միջոցով:

Facebook Forum

XS
SM
MD
LG