Մատչելի հղումներ

Կորեական թերակղզում իրադրությունը շարունակում է սրվել


Կորեական թերակղզում իրադրությունը շարունակում է սրվել
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե ջրածնային ռումբի վերջին փորձարկումը նվեր էր ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը սպառնում է ավելի խիստ պատժամիջոցներով։ Ռուսաստանն ու Չինաստանը գտնում են, որ միակ լուծումը բանակցային եղանակն է։ Հարավային Կորեան ընդլայնում է Հյուսիսի միջուկային հարվածից պաշտպանվելու զորավարժանքները։

՝՝Հյուսիսային Կորեան իր գործողություններով աշխարհից պատերազմ է աղերսում՛՛։ Այս հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին, ավելացնելով, որ Ամերիկայի համբերությունն անսահման չէ։ Նա այս խոսքերն արտասանեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ քննարկվում էին Հյուսիսի կողմից կիրակի օրն իրականացված ջրածնային ռումբի փորձարկման փաստը ու դրա առաջն առնելու հնարավորությունները։ ԱՄՆ-ի դեսպանի խոսքերով, պետք է զարկ տրվի պատժամիջոցներին։

՝՝Հյուսիսային Կորեայում ավելի շուտ խոտ ուտելով կսնվեն, քան կհրաժարվեն իրենց միջուկային ծրագրից՛՛։ Սրանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն են, որն ասում է նաեւ, թե ՝՝ռազմական հիստերիային՛՛ զարկ տալու հանգամանքը կարող է տանել դեպի համաշխարհային աղետ։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Թաե Սունգի խոսքերով, ջրածնային ռումբի փորձարկումը ՝՝նվեր էր՝ ուղղված ԱՄՆ-ին՛՛։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կշարունակի նման նվերներ ստանալ, քանի դեռ շարունակում է ճնշումներ բանեցնել իր երկրի դեմ, իսկ իր երկիրը միջուկային փորձարկումների հարցը երբեք չի դնելու բանակցությունների սեղանին։

Չինաստանի դեսպանը, դատապարտելով Հյուսիսային Կորեայի գործողությունները, գտնում է, որ խնդիրը միայն բանակցություններով լուծում կգտնի։ ՝՝Չինաստանը երբեք թույլ չի տա քաոս կամ պատերազմ Կորեական թերակղզում՛՛, ասել է նա Անվտանգության խորհրդում։

Իսկ արդյոք որքա՞ն իրականանալի է այն բոլոր երկրների հետ առեւտրային կապերը խզելու Դոնալդ Թրամփի նպատակը, որոնք առեւտրային կապեր ունեն Հյուսիսի հետ։ Այս երկրի հետ նման կապեր ունի 1Օ երկիր։ Ու եթե ԱՄՆ-ը որոշի օրինակ խզել կապերը դրանցից մեկի հետ, պիտի խզի նաեւ Չինաստանի հետ, որից ամեն տարի գնում է 45Օ միլիարդ դոլարի համարժեք ապրանք ու արտահանում 115 միլիարդի։ Այդ կապերը խզելու արդյունքում միայն աշխատանքային շուկայից ԱՄՆ-ում դուրս կմնա մեկ միլիոն մարդ։ ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը կգրանցի 3 տոկոսի կորուստ՝ մեծապես անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա։

Այս ընթացքում Հարավը շարունակում է Հյուսիսի միջուկային հարձակումից պաշտպանվելու ռազմական վարժանքները։

Իսկ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նախագահները համաձայնության են հանգում Հարավի հրթիռների մարտագլխիկների քաշի սահմանափակումներից հրաժարվելու հարցում, որպեսզի հրթիռներն ունենան Հյուսիսին խփելու ավելի մեծ ուժգնություն։

Facebook Forum

XS
SM
MD
LG