Հարյուրավոր բողոքարարներ հավաքվել են Ջակարտայում Մյանմարի դեսպանատան առջև ռոհինջգյա էթնիկական խմբի անունից՝ պահանջելով Ինդոնեզիայի կառավարությունից ընդունել փախստականներին։
«Ես և Ինդոնեզիայի ժողովուրդը ցավում ենք և դատապարտում բռնությունները Մյանմարի Ռախայն նահանգում: Անհրաժեշտ են իրական գործողություններ քննադատությունից զատ: Կառավարությունը պատրաստ է օժանդակել մարդասիրական ճգնաժամի վերացմանը և համագործակցել Ինդոնեզիայի քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»,- ասել է նախագահ Ջոկո Ուիդոդը։
Նախագահը նշել է, որ ինքը խնդրել է իր արտաքին գործերի նախարարին քննարկել խնդիրը Մյանմարի ղեկավարության և միջազգային կառույցների հետ:
«Ես կարգադրել եմ արտգործնախարարին բանակցել տարբեր կողմերի, ներառյալ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի, ինչպես նաև Ռոհինգյա նահանգի հարցերով հատուկ խորհրդատու Քոֆի Անանի հետ: Այսօր արտգործնախարարը կայցելի Մյանմար՝ տեղի կառավարությունից խնդրելու դադարեցնել և կանխել հետագա բռնությունները և ապահովել բոլոր քաղաքացիների, ներառյալ Մյանմարի մահմեդականների անվտանգությունն ու մարդասիրական օգնության տրամադրումը»,- նշել է նախագահը:
Նախագահը նաև ընդգծել է, որ Մյանմարից հետո Մարսուդին կայցելի Բանգլադեշ՝ Մյանմարը լքած փախստականներին մարդասիրական օգնությամբ ապահովելու համար:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հաղորդում է, որ 87 հազար ռոհինգյա փախստականներ տեղափոխվել են Բանգլադեշ անցած ամիս, երբ սկսվեցին բռնությունները Ռախայն նահանգում: Բռնությունների ալիքի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտություն մարդասիրական օգնության տրամադրման համար:
Facebook Forum