Մատչելի հղումներ

Ֆրանկֆուրտում վնասազերծել են Երկրորդ աշխարհամարտի հզոր մի ռումբ


 Police cars drive on an almost deserted street during an evacuation of more than 60 000 people in Frankfurt, Germany, Sept. 3, 2017. The evacuation became necessary because of an unexploded 1.8 ton WW II bomb that will be diffused later in the day.
Police cars drive on an almost deserted street during an evacuation of more than 60 000 people in Frankfurt, Germany, Sept. 3, 2017. The evacuation became necessary because of an unexploded 1.8 ton WW II bomb that will be diffused later in the day.

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերվել էր հզոր մի ռումբ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական օդուժը նետել էր գերմանական քաղաքի վրա: Մասնագետներին հաջողվեց վնասազերծել այն:

«Ամեն ինչ լավ անցավ, առանց խնդրի: Առավոտյան ժամը 6:30-ից այստեղ էինք, պատկերացնում եք որքան լարված էինք: Սակայն, երբ սկսում ես աշխատել, սառնասիրտ ես մոտենում, ու ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է»,- ասում է ռումբերի վնասազերծման մասնագետ Դիթեր Շվեթցլերը:

Երկրորդ աշխարհամարտի օրերի բրիտանական ռումբերը դժվար են վնասազերծվում:

«Մենք սկզբից հանեցինք պայթուցիկը, այնուհետև՝ դետոնատորները: Այնքան էլ հեշտ չէր հանել դետոնատորները, քանի որ ռումբը կարող էր պայթել, եթե որևէ քիմիական գործընթաց ընթանար»,- ասում է մեկ այլ մասնագետ Ռենե Բեներթը:

1,4 տոնա քաշ ունեցող այս ռումբը հայտնաբերվել էր անցած շաբաթ շինարարական աշխատանքների ընթացքում:

Վնասազերծման աշխատանքներում ներգրավված են եղել անգամ ուղղաթիռներ: Ոստիկանությունը 1,5 կիլոմետր շառավղով փակել էր ճանապարհը՝ իրականացնելով Երկրորդ աշխարհամարտից ի վեր մարդկանց ամենամեծ տարհանումը:

Տարհանված մարդկանց շարքում էին մոտակա երկու հիվանդանոցների շուրջ 100 հիվանդներ: Փորձագետները զգուշացնում էին, որ ռումբի պայթյունի պարագայում լուրջ վնաս կհասցվեր քաղաքի արևմտյան հատվածին:

Facebook Forum

XS
SM
MD
LG