Մատչելի հղումներ

Ամերիկյան օդուժը խափանել է Սիրիայի կառավարության և Դաեշ-ի զինյալների զինադադարի իրականացումը


ISIS Syria
ISIS Syria

Դաեշ-ի 300 զինյալներ իրենց ընտանիքների հետ ստիպված են եղել վերադառնալ իրենց նախօրեին թողած դիրքերը սիրիա-լիբանանյան սահմանին ամերիկյան ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների արդյունքում:

Զինյալները փորձում էին տեղափոխվել ծայրահեղ խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածք Դեր Զորի շրջանում՝ Սիրիայի իշխանությունների և Հեզբոլահ խմբավորման հետ կնքած համաձայնության հիման վրա, սակայն նրանց ճանապարհը փակեցին ամերիկյան օդուժի ռազմական ինքնաթիռները:

Ռմբակոծությունների ընթացքում ավերվել են ճանապարհին ընկած մի շարք ենթակառուցվածքներ, ներառյալ կամուրջներ: Թիրախավորման են ենթարկվել նաև Դաեշ-ի զինյալները: Վերջիններիս շարասյունը կանգնեցվել է արևելյան Սիրիայի Հումեյմա քաղաքի մոտ:

Դաեշ-ի դեմ պայքարող միացյալ զորքերի հրամանատարությունը հաղորդում է, որ այժմ ծայրահեղականներն ավելի են խորացել Սիրիայի կառավարական ուժերի վերահսկվող տարածք: Դաեշ-ի դեմ պայքարող միացյալ զորքերի հրամանատարությունը հաղորդել է Պենտագոնին, որ իրենք ուղղակի չեն ռմբակոծել շարասյունը, սակայն կհետապնդեն յուրաքանչյուր զինյալի, ով կփորձի առաջ շարժվել:

Միացյալ Նահանգների վերջին ռմբակոծությունները դեռևս չեն վկայում ավելի կոշտ գործողությունների դիմելու ամերիկյան կողմի ցանկության մասին, սակայն դրանք ընդգծում են սիրիական հակամարտության բարդ էությունը, որը ներգրավվում է իրար դեմ գործող բազմաթիվ կողմեր տարբեր ռազմաճակատներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG