Մատչելի հղումներ

Դաշնակից ուժերը խոստանում են ոչնչացնել փախուստի դիմող ջիհադիստներին


Դաշնակից ուժերը խոստանում են ոչնչացնել փախուստի դիմող ջիհադիստներին
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերը տեղեկացնում են, որ ռմբակոծության են ենթարկել Սիրիայի ճանապարհներից մեկը՝ արգելափակելու համար Լիբանանից դեպի Իրաքի սահմանը ԴԱԵՇ-ի զինյալներին տեղափոխող ավտոշարասյան ընթացքը։

Սիրիայի ու Լիբանանի սահմանին շրջափակման մեջ հայտնված ԴԱԵՇ-ի 6ՕՕ զինյալներ ու նրանց ընտանիքների անդամները դեպի Իրաքի սահման էին տեղափոխվում ըստ Հեզբուլլահի եւ Լիբանանի ու Սիրիայի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի։
Սակայն համաձայնագիրը վրդովեցրել է ԱՄՆ-ի դաշնակից Իրաքին, որի վարչապետը կնքված համաձայնագիրն անվանել է ՝՝անընդունելի՛՛, նկատի ունենալով այն մտավախությունը, որ ՝՝ջիհադիստներն իրենց զինյալներին տեղաբաշխում են իր սահմաններին՛՛։

ԴԱԵՇ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահի դեսպանորդ Բրեթ Մաքգուրքը թվիրթերյան իր էջում գրել է, թե ՝՝ահաբեկիչները պիտի սպանվեն մարտի դաշտերում, այլ ոչ թե Սիրիայի տարածքով տեղափոխվեն՝ Իրաքում վերահաստատվելու համար՛՛։

Նա ավելացրել է, թե դաշնակից ուժերը թույլ չեն տա, որ ահաբեկիչները երբեւիցե մուտք գործեն Իրաք, կամ խույս տան իրենց կործանվող խալիֆայության փլատակներից։

Դաշնակից ուժերը հայտարարում են, որ շարունակում են անդադար հետեւել ավտոշարասյանը, եւ անհրաժեշտության դեպքում այն կարող է հրթիռակոծվել։

Facebook Forum

XS
SM
MD
LG