Մատչելի հղումներ

Պենտագոնն ավելի բաց եւ թափանցիկ է դառնում


Աֆղանստանում այժմ ծառայում է շուրջ 11,000 ամերիկյան զինվոր, հայտարարել է Պենտագոնը, հստակեցնելով նախկինում իր իսկ կողմից հրապարակված 8,400 զինվորականի թիվը:

Նախկինում հաղորդելով Աֆղանստանում ծառայող զինվորականների թիվը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չէր ներառում այս թվի մեջ կարճաժամկետ՝ 3 ամսից կարճ, հատուկ գործողություններին մասնակցող, այնուհետեւ ԱՄՆ վերադարձող զինվորականներին:

«Այս գործելաոճն այլեւս տեղ չունի», - հայտարարում է Պենտագոնի ավագ խոսնակ Դեյնա Ուայթը:

Թափանցիկ թվերը հրապարակվել են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի պահանջով: Փորձագետների խոսքով, նոր մոտեցումը թույլ կտա հրամանատարներին ձերբազատվել ստույգ թվաքանակի զինվորականներ ներգրավելու սահմանափակումից:

«Բոլորս գիտակցում ենք, որ ամբողջական զորամասերը տրոհված զորամասերից անհամեմատ ավելի մարտունակ են», - ասում է Միացյալ շտաբի ղեկավար գեներալ լեյտենանտ Քենեթ «Ֆրենք» Մքենզին:

Հաջորդ ամիսների ընթացքում Պենտագոնը կարող է հավելյան զինվորականներ ուղարկել Աֆղանստան, որտեղ Միացյալ Նահանգները շարունակում է պատերազմել ահաբեկչության դեմ ավելի քան 16 տարի: Հավանաբար, պաշտպանության նախարար Մեթիսը կորոշի ավելացնել Աֆղանստանի զինվորականների թիվը 4,000-ով:

Facebook Forum

XS
SM
MD
LG