Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան փորձում է իր խնդիրները լուծել լարվածությունը խորացնելու եղանակով


Հյուսիսային Կորեան փորձում է իր խնդիրները լուծել լարվածությունը խորացնելու եղանակով
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային վերջին փորձարկումից հետո ԱՄՆ-ի նախագահն ու պաշտպանության նախարարը հանդես եկան հայտարարություններով, որոնք հակասում են միմյանց, կամ, եթե ավելի մեղմ՝ չեն մատնանշում ԱՄՆ-ի կողմից հակադարձ քայլերի նույն ուղին, ինչը տարակուսանք է առաջ բերում շատերի մոտ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի գործողությունների դեմ հակասական հայտարարություններով հանդես գալու երկար փորձառություն ունի։ Հիշեցնենք նրա այն հայտարարությունը, երբ ասում էր, թե ՝՝Հյուսիսը կկանգնի այնպիսի հրի ու մոլեգնության առջեւ, ինչպիսին մինչ այժմ չի տեսել աշխարհը՛՛։ Հյուսիսը սակայն դրանից չվախեցավ եւ դրանից մի քանի օր անց Ճապոնիայի վրայով դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերն արձակեց միջին հեռահարության ու միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռ ու իր հերթին հայտարարեց, թե այն տարածաշրջանում ամերիկյան ուժերին զսպելու ՝՝առաջին քայլն էր՛՛։
Դրանից հետո Թրամփը հանդես եկավ նոր ու խիստ հայտարարությամբ՝ ասելով, թե որպես հակադարձ քայլ ՝՝բոլոր տարբերակներն են դրված սեղանին՛՛։ ՝՝Բոլոր տարբերակներ՛՛ բառակապակցությունը շատերը դիտում են որպես ռազմական հարված հասցնելու ակնարկ։

Սակայն պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հայտարարությունը Թրամփի հայտարարությունը կարծես շտկելու միտում ուներ։ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, թե ՝՝Ամերիկան երբեք չի սպառում դիվանագիտական լուծումները ՛՛։

Հիշեցնենք, որ միայն 4 ամիս առաջ էր Թրամփը հայտարարել, թե իր համար ՝՝պատիվ կլիներ՛՛ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունին։ Ավելի վաղ՝ դեռեւս նախընտրական արշավի ընթացքում նա հայտարարում էր, թե նախագահ ընտրվելու դեպքում Կիմին կհրավիրի Սպիտակ տուն։
Միջուկային զենքերը չտարածելու հարցերով նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Գարի Սեյմորի կարծիքով, Թրամփի այսօրինակ հայտարարությունները ոչ հստակ ուղերձներ են։ ՝՝Սակայն ունեմ այն տպավորությունը՛՛, ասում է նա, ՝՝որ Թրամփի վարչակազմը չի խուսափում բանակցային եղանակից՛՛։

Քչերն են կարծում, որ Թրամփի խիստ հայտարարությունները տանում են դեպի Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի։ Սակայն քիչ մտահոգիչ չէ, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ, որ Ամերիկան մի օր կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ Հյուսիսի հետ միասին։

Ինչու՞ են բանակցությունները վտանգավոր։ Որովհետեւ նույն սեղանի շուրջ հանդիպումը կարող է վավերացնել, այսինքն՝ ճանաչել Հյուսիսի միջուկային կարգավիճակը։ Կամ էլ, ասում են մյուսները, բանակցությունների արդյունքում Ամերիկան կարող է հրաժարվել Հարավի հետ ամենամյա զորավարժություններից։



Facebook Forum

XS
SM
MD
LG