Մատչելի հղումներ

Առաջնային է արդյո՞ք փախստականների խնդիրը Գերմանիայի ընտրություններում


FILE - Syrian refugee Anas Modamani takes a selfie with German Chancellor Angela Merkel outside a refugee camp near the Federal Office for Migration and Refugees after registration at Berlin's Spandau district, Germany, Sept. 10, 2015.
FILE - Syrian refugee Anas Modamani takes a selfie with German Chancellor Angela Merkel outside a refugee camp near the Federal Office for Migration and Refugees after registration at Berlin's Spandau district, Germany, Sept. 10, 2015.

2017 թվականին Գերմանիայում նախատեսվում են դաշնային ընտրություններ: Փախստականների հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օրակարգում:

2 տարի առաջ Անգելա Մերքելը բացեց երկրի սահմանները փախստականների առջև, որի արդյունքում մեծ քանակությամբ փախստականներ եկան Գերմանիա: Չնայած վարչապետը վստահ է, որ Գերմանիան կարող է ընդունել մեծ քանակությամբ փախստականների՝ տեղի աշխատուժի շուկայում կան մտահոգություններ ինչպես փախստականների, այնպես էլ գերմանացիների կողմից: Խնդիրը փախստականների ինտեգրացման մեջ է:

Յոնաս Քիբրոմը փախստականների այն 17 տոկոսի մեջ է ովքեր գտել են աշխատանք Գերմանիայում: Այս հարցում նրան օգնել են Բեռլինի մարդասիրական կազմակերպությունները:

Մնացած 83 տոկոսը դեռևս դժվար կացության մեջ են, որի արդյունքում դանդաղում է նրանց ինտեգրման գործընթացը:

Գերմանիայի փախստականների հարցերով կառույցը զգուշացնում է, որ փախստականների գործազրկությունը կարող է տևել ընդհուպ մինչև 5 տարի: Սա տարբեր մտահոգությունների առիթ է տալիս:

«Նրանք պատրաստվել էին փակել սահմանը և հետ ուղարկել փախստականներին: Այնտեղ էր բերվել անգամ սահմանյին ոստիկանությունը: Նրանք կանգնեցրել էին Ավստրիայից ժամանող գնացքը 20 ժամով: Վերջին րոպեին հրամանը չարձակվեց: Երբ մեծ քանակությամբ մարդիկ եկան, նրանք ասացին մենք պետք է մշակենք այլ ծրագիր: Նրանք սկսեցին նոր ծրագիր մշակել, բայց սահմանն արդեն բաց էր»,- ասում է լրագրող Ռոբին Ալեքսանդրը:

Իրենց հերթին փորձագետները կարծում են, որ փախստականների ինտեգրացման հարցում կլինեն դժվարություններ:

«Փախստականների 10-12 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն: Կարծում եմ չկան մեծ խնդիրներ նրանց ինտեգրման հետ, սակայն որոշ մասնագիտություններում կարող է լինեն բարդություններ: Խնդիրը մասնագիտություն չունեցող անձանց ինտեգրացումն է»,- նշում է փորձագետ Քարլ Բրենքենը:

Փախստականների խնդիրը գալիք ընտրություններում կմնա օրակարգում, սակայն փորձագետների կարծիքով այն չի լինի առաջնային խնդիր նախընտրական շրջանում: Ըստ որոշ գնահատականների՝ Մերկելի վարչակազմը կարողացել է դիմակայել փախստականների հոսքի հետ կապված ալիքին և այժմ կրկին կարող է առաջատարի դեր ստանձնել գալիք ընտրություններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG