Մատչելի հղումներ

Թրամփը փորձում է նվազեցնել հարկերը խոշոր ընկերությունների համար


Trump Taxes
Trump Taxes

Նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Միսսուրի նահանգ, ուր ելույթ ունեցավ ամերիկացի աշխատավորների առջև: Նրան դիմավորում էին ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները:

«Իմ վարչակազմը նոր տնտեսական մոդել է առաջ քաշում: Սա լինելու է ամերիկյան մոդել: Այս մոդելով մենք կխրախուսենք ընկերություններին ավելի մեծաթիվ մարդկանց վերցնել աշխատանքի ու աճ գրանցել, ավելացնել աշխատավորների աշխատավարձը և օգնել վերակառուցել քաղաքներն ու համայնքները»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ-ի տնտեսության մեջ նոր ընկերություններ ներգրավելու համար՝ Թրամփը առաջարկում է նվազեցնել խոշոր ընկերությունների համար հարկերը և պարզեցնել վարչական համակարգը: Սա, ըստ նախագահի, կօգնի վերադարձնել տրիլիոնավոր դոլարներ ամերիկյան տնտեսություն և կխրախուսի նոր ներդրումներ:

«Սա հնարավորություն է ի վերջո իրականացնել իրական հարկային բարեփոխումներ հասարակ աշխատավոր մարդկանց համար, և ես պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի հետ՝ այս աշխատանքները իրականացնելու համար: Հուսամ, հասկանում եք, որ չեմ ցանկանում հիասթափեցնելԿոնգրեսին»,- ասել է Թրամփը:

Թրամփի կողմնակիցները ողջունել են առաջարկած բարեփոխումները:

«Մեր հարկերը կկրճատվեն: Ես շատ եմ սիրում այս մարդուն: Նա իմաստնություն է մցնում Ամերիկայում»,- ասում է Թրամփի կողմնակիցներից մեկը:

Սակայն ոմանք այնքան էլ ոգևորված չեն:

«Ես կախյալ եմ սննդի համար նախատեսված քարտերից: Ես աշխատում եմ շաբաթը 50 ժամ, սակայն, միևնույն է, պետք է ստանամ այդ քարտերը, որպեսզի ապահովեմ սննդով ընտանիքս: Ինձ բժշկական ապահովագրություն տրամադրող ընկերությունն արդեն հրաժարվել է տրամադրել այն հաջորդ տարում, ուստի այժմ չունեմ բժշկական ապահովագրություն: Ես այն ունեի մինչեւ Թրամփը դարձավ նախագահ։ Ուստի այս վիճակս կապված է նրա հետ»,- ասում է Սթեյսի անունով ցուցարարը:

Օրենսդիրները դեռևս չեն ամփոփել նախագահի առաջարկած հարկային բարեփոխումների փաթեթը: Ընդդիմախոսներն ասում են, որ խոշոր ընկերությունների հարկերի նվազեցումը նպաստավոր է միայն հարուստների համար և չի նպաստի տնտեսության զարգացմանը: Հարկային այս նախաձեռնության շուրջ սպասվում են բուռն քննարկումներ Կոնգրեսում:

Facebook Forum

XS
SM
MD
LG