Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի բացառում ռազմական բախում Հյուսիային Կորեայի հարցում


North Korea Leader Visits Mangyongdae Revolutionary School in Pyongyang, North Korea
North Korea Leader Visits Mangyongdae Revolutionary School in Pyongyang, North Korea

Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը մեջբերել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի խոսքերը, ըստ որի, վերջին հրթիռի արձակումը նման էր իրական պատերազմի եւ կարող է դիտարկվել որպես Հյուսիսային Կորեայի ռազմական գործողությունների առաջին քայլ խաղաղօվկիանոսային տարածաշրջանում և Գուամի ուղղությամբ:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջային հեռախոսազրույցի ընթացքում եկել են համաձայնության, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ վերջինիս բանակցությունների սեղան վերադարձնելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 երկրները ևս դատապարտել են հրթիռի արձակումը և ընդունել հայտարարություն այդ կապակցությամբ:

«Կարծում եմ, որ դա ուժեղ հայտարարություն էր, որն ընդունվել է միաձայն: Դա ուղերձ է Հյուսիսային Կորեային»,- ասում է ՄԱԿ-ում Ճապոնիայի դեսպանը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին իր հերթին կոչ է անում այլ երկրներին ևս դատապարտել Հյուսիսային Կորեայի գործողությունները:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ամբողջապես և անմիջապես իրականացնել Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Աշխարհը միավորված է ընդդեմ Հյուսիսային Կորեայի, դրա մեջ կասկած չկա: Հյուսիսային Կորեան պետք է ընկալի այն վտանգավոր իրավիճակը, որի մեջ նրանք հայտնվել են: Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ամբողջ աշխարհը թույլ չի տա նրանց շարունակել անօրինականությունը»,- նշել է դեսպան Հեյլին:

Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունում ասված է, որ քննարկվում են հակազդման բոլոր տարբերակները: Չինաստանը, միանալով Հյուսիսային Կորեայի դատապարտմանը, միևնույն ժամանակ կոչ է անում զերծ մնալ հրահրիչ գործողություններից: Չինաստանը նաև կոչ է արել միասնական ջանքերով ապահովել խաղաղություն և անվտանգություն կորեական թերակղզում: Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանները ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծման տարբերակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG