Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայից արձակված նոր հրթիռն առաջ է բերել նոր մտահոգություններ


Հյուսիսային Կորեան նորից իր վրա կենտրոնացրեց աշխարհի ուշադրությունը, երբ երեքշաբթի վաղ առավոտյան հրթիռ արձակեց երկինք, որն անցնելով Ճապոնիայի վրայով, ու երեք մասերի բաժանվելուց հետո, ընկավ Խաղաղ օվկիանոսի ջրերի մեջ։

Ինչպես Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն է ասել, իր երկրի օդային տարածքով հրթիռի արձակումն աննախադեպ փաստ է։ ՝՝Այն լուրջ ու մեծ սպառնալիք է, որը վտանգում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը՛՛, ասել է նա։

Ճապոնիայի կառավարության խոսնակն ասել է, թե իր երկիրը սերտորեն համագործակցելու է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու շահագրգիռ մյուս պետությունների հետ։

Հրթիռի թռիչքի արդյունքում միացել է երկրագնդի արհեստական արբանյակների միջոցով Ճապոնիայում աշխատող տագնապի համակարգը։ Սակայն ինչպես Հոկայդոյի բնակիչներն են ասում, ռազմական հարձակման դեպքում դրանից խուսափելն անհնար կլինի։

Հարավային Կորեան տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների հետ ներկայումս աշխատանքներ է տանում Հույսիսից արձակվող որեւէ հրթիռի դեմ միասնական հարված հասցնելու ուղղությամբ։

Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Յուն Յանգ-չանի խոսքերով, երկրի արտաքին գործերի նախարար Քանգ Քյունգ-Ուայի հետ հեռախոսային զրույցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, թե շատ ցավալի է, որ չնայած բանակցություններ սկսելու առաջարկին, Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային սադրանքը։

Խոսնակն ավելացրել է, ասելով, թե երկու արտգործնախարարները որոշել են զարկ տալ Հյուսիսի դեմ ճնշումներին ու հարցը նորից բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Ամենամտահոգիչն այն է, որ վերջին այս հրթիռն այնքան հզոր է, որը կարող է իր վրա կրել միջուկային մարտագլխիկ։

XS
SM
MD
LG