Մատչելի հղումներ

Ինչու է Թրամփը ներում շնորհում ոստիկանապետին


Ինչու է Թրամփը ներում շնորհում ոստիկանապետին
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի նախկին ոստիկանապետ Ջո Արփայոն ասում է, թե ինքը երախտապարտ է նախագահ Դոնալդ Թրամփին, իրեն ներում շնորհելու համար։ Սակայն Թրամփի այս գթասրտությունը շատերի մոտ է արթնացրել հիշաչարություն։


Ջո Արփաիոն անցյալ ամիս էր կանգնել դատարանի առջեւ ու մեղավոր ճանաչվել։ Դատարանը նրա նկատմամբ պատիժ սահմանելու համար նիստ էր ծրագրում անցկացնել եկող հոկտեմբեր ամսին։

Դաշնային դատարանն այս ոստիկանապետին հրահանգել էր վերացնել փողոցներում հաստատած հսկիչ կետերը։ Անօրինական փախստականության նկատմամբ չափազանց խիստ դիրքորոշում ունեցող ոստիկանապետն էլ հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը։

Դոնալդ Թրամփը կարծում է, որ առանց հսկիչ կետեր տեղադրելու մասին համապատասխան որոշման, նման կետեր հաստատելով, Արփաիոն կատարել է իր պարտականությունները։ Թրամփն իր աջակիցների կողմից անցկացված ցույցի ընթացքում էլ հայտարարել էր, որ Արփաիոն շուտով իրեն լավ կզգա։

Արփաիոն իրեն լավ զգաց, երբ նախագահի ներման արդյունքում դուրս եկավ բանտից։ Սակայն իրենց լավ չեն զգում փախստականների իրավունքների պաշտպանները։

Նրանցից Լիդիա Գուզմանի խոսքերով, Արփաիոյին ներում շնորհելով, Թրամփն իրենց ասում է, որ ՝՝ինքը ռասիստների ու սպիտակամորթ ազգայնականների թիկունքում է՛՛։

Թրամփի այս որոշման դեմ իրենց զայրույթն են արտահայտել նաեւ Հանրապետակ կուսակցությունը ներկայացնող մի շարք կոնգրեսականներ։ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն ասել է, թե ինքը չի ընդունում նախագահի որոշումը, քանի որ, ասում է նա, իրավապահ մարմինների աշխատակիցներն ունեն երկրում գտնվող բոլոր անձանց իրավունքները հարգելու հատուկ պարտավորություն։
Հանրապետական Սենատոր Ջոն Մաքքեյն էլ ասում է, թե ներում շնորհելով, Թրամփը ոտնահարում է օրենքի գերակայությունը հարգելու իր իսկ խոստումները։

Ներքին անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Թոմ Բոսերթի խոսքերով, ՝՝մեր ժամանակներում ԱՄՆ-ի բոլոր նախագահներն էլ արձակել են ներում շնորհելու մասին շատ հակասական որոշումներ։ Եվ ես չեմ կարծում, որ այս քայլի պատճառով կարելի է ասել, թե նախագահ Թրամփը ոտնահարել է օրենքները՛՛։

Հիշեցնենք, որ Արփաիոն Թրամփի նախագահական ընտրարշավի ամենավաղ աջակիցներից էր։ Ե՛վ Արփաիոն ե՛ւ Թրամփն անօրինական փախստականությունը կրճատելու համար խիստ միջոցներ կիրառելու կողմնակիցներ են։

Սպիտակ տունը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասված է, որ 85-ամյա Արփաիոն այս պետությանն է ծառայել ավելի քան 5Օ տարի, ու եղել է նախագահական ներման արժանանալու համար ճիշտ թեկնածու։

Facebook Forum

XS
SM
MD
LG