Մատչելի հղումներ

Հարվի ծովամրրիկը գալու է 2Օ-3Օ տարին մեկ անգամ


Հարվի ծովամրրիկը գալու է 2Օ-3Օ տարին մեկ անգամ
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Հարվի անվանումը կրող ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ՝ ջրհեղեղի ջրերով ողողելով նաեւ հարեւան Լյուիզիանա նահանգի բազմաթիվ քաղաքներ։ Իրավիճակին ծանոթանալու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրն այցելելու է Հյուսթոն։

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որտեղ մի քանի օրում տեղացել է այնքան անձրեւ, որքան այստեղ տեղում է մեկ տարվա ընթացքում՝ մեկ մետր։ Ջրհեղեղի ջրերի տակ են մնացել մայրուղիներ ու մեծ թվով տներ։
Օդերեութաբաններն ասում են, թե սա Թեքսասում երբեւէ գրանցված ամենամեծ ջրհեղեղն է։ Պետական պաշտոնյաները կոչ են անում մարդկանց խուսափել մեքենա վարելուց։ Բնակիչներն այժմ լավ են գիտակցում, որ ամենաապահովը տանը մնալն է։
Այստեղ նրանց օգնության են հասնում ուղղաթիռներով, նավակներով ու ջրհեղեղների համար նախատեսված հատուկ բեռնատարներով։
Տարհանված մարդիկ տեղափոխվում են ավելի բարձրադիր վայրերում գտնվող ժամանակավոր կացարաններ։ Իսկ նրանք, ովքեր դեռեւս տանն են, պիտի բարձրանան տանիքը եւ թափահարեն շորեր կամ սրբիչներ, որպեսզի փրկարարները նկատեն իրենց։

Նահանգապետ Գրեգ Էբոթը վստահեցնում է մարդկանց, որ օգնությունը շուտով տեղ է հասնելու։
՝՝Առաջնայինն իհարկե, մարդկանց կյանքը փրկելն է, ու ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս փոքր լինի մարդկային կյանքի կորուստը՛՛։

Հյուսթընի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրնըրի խոսքերով, ծովամրրիկը մի փորձություն է այս քաղաքի բնակիչների համար։ Նա հավատացած է, որ քաղաքը շատ արագ է ոտքի կանգնելու։
՝՝Եթե պահպանենք զգոնություն եւ ամեն մեկս անի այն, ինչը ինքը պիտի անի, կկրճատենք մարդկանց կորուստների թիվը եւ շուտով ամեն ինչ կհայտնվի իր տեղում՛՛։

Նախագահ Դոնալդ Թրամփը գովեստով է խոսել նահանգային ու դաշնային ծառայությունների կողմից իրականացված աշխատանքների մասին ու նշել փորձագետների այն խոսքերը, որ Հարվի ծովամրրիկը գալիս է 5ՕՕ տարին մեկ անգամ։

Սակայն ինչպես մեծաթիվ մասնագետներ են հիշեցնում, համաշխարհային ծովի մակարդակը 19ՕՕ թվականից ի վեր բարձրացել է 18 սանտիմետրով ու երկրագնդի ջերմացման պատճառով դեռ շարունակում է բարձրանալ։

Սա նշանակում է, որ Հարվին այսուհետ գալու է ոչ թե 5ՕՕ, այլ 2Օ-ից 3Օ տարին մեկ անգամ։

Facebook Forum

XS
SM
MD
LG